Առաջադրանքներ․
- Բառարանի օգնությամբ գտիր և սովորիր այրել, կույտ, մերձավոր, դիզել, տանջանք բառերի հոմանիշները։
- Տեքստում գտիր հականիշների զույգ ունեցող նախադասությունը։
- Բացատրիր ապրել բառի իմաստը վերջին նախադասության մեջ։
- Քո կարծիքով Լենկթեմուրը հասկացա՞վ, թե որն է իրական հարստությունը։
- Որ նախադասությունն է, ըստ քեզ, արտահայտում տեքստի հիմնական միտքը։ Կարծիքդ հիմնավորիր։
- Քո կարծիքով, ինչո՞ւ հայերը գերադասեցին գրքերը ոսկուց ու թանկարժեք քարերից։
- Դուրս գրիր ածանցավոր 5 բառ և դրանց արմատներով ուրիշ բառեր կազմիր։
1․Այրել-վառել
Կույտ-դեզ
Մերձավոր-հարազատ
Դիզել-կուտակել
Տանջանք-չարչարանք
2․ Նրա մերձավորներից մեկը, ով լավ գիտեր հայ մարդկանց ուժն ու թուլությունը,խորհուրդ տվեց զորավարին․
3․Դա նշանակում է ,որ այդ գրքերը գոյություն ունեն և պահվում են։
4․Իմ կարծիքով՝ ոչ ,որովհետև նա այնքան ագահ էր, որ չէր էլ ուզում մոռանալ ոսկու մասին գոնե մի վայրկյան։
5․Լենկթեմուրը նայեց հավաքվածներին, նայեց դիզված գրքերին, հետո ոսկուն, թանկարժեք քարերի կույտերին, կնճռոտվեց ճակատը։
Իմ կարծիքով տեքստի հիմնական միտքը այս նախադասության մեջ է, քանի որ մարդը կանգնում է ընտրության առաջ և պետք է կարողանա ճիշտ ընտրություն կատարել։
6․ Ոսկին և թանկարժեք քարերը նրանց գիտելիք չեն տա, բացի դրանից մարդ պետք է ագահ չլինի։ Գիտելիքը ամենամեծ հարստությունն է։
7․Պատմություն,հարստություն,մեղավոր,թուլություն,անհնար։
Պատմությոուն-պատմաբան
Հարստություն-հարստանալ
Թուլություն-թուլամորթ
Մեղավոր-մեղադրանք
Անհնար-հնարավոր