Posted in Հայոց լեզու 10

Հայոց լեզու

  1. Ներկայացրու Հովսեփ Խուրշուդյանի հետ հարցազրույցի քո մեկնաբանությունը։
  2. Կարդա Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան այս գրառումը։

    Սա կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել կրակը, նա կոչ արեց Ադրբեջանին պահել հրադադարը: Շատ հաճելի է, ականջահաճո՝ ես կասեի: Իսկ մենք լսում ե՞նք, թե ինչ է հաջորդում այդ կոչերին: Այդ կոչերին հաջորդում է կոչը արդեն երկու կողմին՝ նստել եւ հարցը լուծել բանակցությամբ:
    Իսկ մենք մեզ հարց տալիս ե՞նք, ինչու՞ են կոչ անում երկու կողմին, եթե մի կողմը, այս դեպքում մենք, առավոտից երեկո հենց դա ենք ասում՝ որ մենք պատրաստ ենք բանակցության, նստած ենք բանակցության, որոշ դեպքերում նույնիսկ «պառկած» ենք բանակցության: Որեւէ մեկին հարց տալիս ե՞նք՝ ինչու՞ եք կոչ անում երկու կողմին, ինչու՞ չեք ասում, որ մի կողմը՝ այս դեպքում Ադրբեջանը, տապալում է բանակցությունը, հրաժարվում է բանակցությունից եւ ինչու՞ չեք դատապարտում այդ վարքագիծը:
    Սրան է պետք ուշադրություն դարձնել, սրա շուրջ է պետք խորհել՝ ինչու՞ եք բանակցության կոչը հավասարապես անում երկու կողմերին, ինչու՞ Ադրբեջանի վրա չեք դնում բանակցությունը տապալելու պատասխանատվություն: Մենք, որպես հանրություն, պետք է կենտրոնանանք այս խնդրի վրա, ոչ թե ուռա գոչենք Ադրբեջանին չկրակելու կոչերի առնչությամբ: Որովհետեւ, եթե հնչում է չկրակելու կոչ, բայց այն շարունակվում է երկու կողմին ուղղված՝ բանակցելու հավասար կոչով կամ հորդորով, դա նշանակում է Ադրբեջանի կրակելու «հիմքի» ճանաչում, պարզապես այս պահին կրակելու «մեթոդաբանության» մերժում: Այլ կերպ ասած, բանակցելու այդ հավասար կոչերը «թարգմանաբար» նշանակում է, որ Ադրբեջանը ունի կրակելու պատճառ, պարզապես պետք է փորձել այդ պատճառը վերացնել չկրակելով: Կարճաժամկետում սա թվում է լավ է, իհարկե: Թանկ է խաղաղ ամեն մի օր:
    Բայց սա պետք է լինի մեր մտածելու գլխավոր առարկան, եւ լրջորեն մտածելու առարկան, որովհետեւ երկարաժամկետ առումով սա կարող է պարզապես «խլացնել» պայթյունի լիցքերը, բայց ավելացնել դրանք, եթե չենք տեսնում, որ «պատճառը» վերացնելու պատասխանատվությունը հավասարապես դրվում է նաեւ մեզ վրա:
    Քաղաքական մեծամասնության առաջնային պատասխանատվությունից բացի, նաեւ մեր քաղաքական, հասարակական-քաղաքական առաջատար մյուս բոլոր խմբերի պատասխանատվությունն է կենտրոնանալ այդ խնդրի եւ դրա լուծումների վրա, որոնք շատ բարդ են, չափազանց բարդ, քան վեկտորի փոփոխությամբ փրկության «բանաձեւերը»:
    Եվ, ես օրինակ երբ այսօր խոսում եմ դրա մասին, որեւէ մեկից պակաս շահագրգռված չեմ հայ-ամերիկյան, հայ-եվրոպական հարաբերության սերտացմամբ կամ խորացմամբ, քան առավոտից երեկո այդ մասին կենաց ասող շատ ու շատ սուբյեկտներ: Բայց մեզ այս օրին հասցրել է հենց այն, որ մոտ երեք տասնամյակ մեր հիմնական զբաղմունքը եղել է կենաց ասելը՝ կենցաղից մինչեւ տնտեսություն, քաղաքականություն ու բանակ:
    Որպեսզի սա չընկալվի վերամբարձ, ասեմ, որ ինքս ինձ չեմ առանձնացնում մեր այդ հետագձից:
    Բայց, այսօր մենք տեսնում ենք թե մեր, թե այլոց հետ կատարվողը եւ պարտավոր ենք բարձրացնել իրողությունների դիտարկման եւ գնահատման մեր նշաձողերը:
    Աշխարհում մեզ վերաբերելու են ըստ դրա, այլ ոչ թե ըստ բաժակաճառերի ուղղությունների: Աշխարհի ուժեղներին մեր քաղաքական լրջությունն է հետաքրքիր, ոչ թե մեր սիրո խոստովանությունները: Իրենք չափազանց ուժեղ են դրա կարիքն ունենալու կամ այդ սիրո խոստովանությունների կամ նվիրական երդումների հույսին համար:
  3. Տեքստից գտիր զուտ գրական բառերը, մեկնաբանիր՝ ինչ են դրանք տալիս տեքստին։

Ականջահաճո, դատապարտում, շահագրգռված։Տեքստին տալիս է ավելի կանգուն վստահ և հռետորական միտք։

  1. Կարճ վերաշարադրիր (1-2 նախադասությամբ) տեքստը։
  2. Ո՞ր զգացմունքն է գերիշխում այս տեքստում, որ տողերից է դա երևում։
  3. Միտում կա՞ այս խոսքի մեջ, եթե կա, որն է և որտեղից է դա երևում։
  4. Տեղեկություններ գտիր Հակոբ Բադալյանի մասին, հետևություն արա այդ տեղեկություններից՝ անձնական շահարգռվածություն ունի՞ այսպես խոսելով։
Posted in Հայոց լեզու 10

Հայոց լեզու

  1. Մեծ, խոշոր, ահռելի, հսկայական բառերից յուրաքանչյուրի կիրառության տարբերությունը մեկնաբանիր։ Մեծ բառը որակական հատկանիշ է, որը ցույց է տալիս մեծության բարձր աստիճան՝ առանց պարզաբանելու այդ մեծ լինելու մակարդակը: Խոշոր բառը մեծություն նկարագրելուց բացի խորհրդանշում է նաև հզորություն: Ահռելի բառը մատնանշում է մեծության չափից դուրս լինելը: Հսկայականը մեծի գերադրական ձևերից է:
  2. Օգտվելով հոմանիշների բառարանից՝ գտիր շեղ, արագ, գեղեցիկհազվադեպ, շուտ բառերի հոմանիշները։ շեղ-թեք, արագ-շուտ, գեղեցիկ-սիրուն, հազվադեպ-սակավադեպ, շուտ-հաճախ
  3. Շարքերից ընտրիր հոմանիշային զույգերը (ամեն շարքից 6 զույգ)
  4. 12. Թախանձել-աղերսել, անրջել-երազել, ժխտել-բացասել, գոտեպնդել-քաջալերել, գանահարել-խարազանել, անվանարկել-վարկաբեկել
  5. 13. վահան-ասպար, բռունցք-կռուփ, խումբ-բույլ, ժխոր-աղմուկ, հենակ-անթացուպ, բաժակ-գավաթ
  6. 14. ակութ-օջախ, բար-պտուղ, բմբուլ-փետուր, գեղմ-բուրդ, գուղձ-հողակոշտ, տարազ-հանդերձ
  7. 15. առանձնահատուկ-ուրույն, որոտաձայն-ամպագոռգոռ, բեղուն-արգասավոր, կեղծ-բռնազբոսիկ, լալագին-աղիողորմ, արբեցնող-զգլխիչ
  8. 16. Զիստ-ազդր, ազդակ-խթան, հանդ-անդաստան, բանակ-զորք, բավիղ-լաբիրինթոս, բագին-զոհասեղան
  9. 17. ուռուցք-այտուց, ապավեն-պաշտպան, այծ-նոխազ, ճաշ-ապուր, ապառաժ-վեմ, ապաշխարանք-քավություն
  10. 18. առևանգել-հափշտակել, հառնել-բարձրանալ, սփոփել-ամոքել, ամբաստանել-մեղադրել, բարգավաճել-փթթել, հրճվել-բերկրել
  11. 19. պարտադրել-ստիպել, գժդմնել-խոժոռվել, բաղձալ-տենչալ, խրախուսել-գոտեպնդել, համեմատել-բաղդատել, հեկեկալ-արտասվել
  12. 20. առանձին-մեկուսի, ալ-բոսոր, թեժ-բորբ, ծավի-բիլ, աղոտ-դժգույն, խոպան-անմշակ
  13. 21. Կտրիճ-արի, պարկեշտ-առաքինի, զառամյալ-ալևոր, ամբարտավան-մեծամիտ, առույգ-կայտառ, զգոն-աչալուրջ
  14. 22. Ժայռ-ապառաժ, նախճիր-արյունահեղություն, նզովք-աղոտք, վաղորդայն-արևածագ, ատոմ-հյուլե, հանդ-արոտավայր
  15. 23. ամբարտակ-պատնեշ, ասպախումբ-այրուձի, ասպարեզ-բնագավառ, շավիղ-արահետ, ապարանք-պալատ,ավյուն-եռանդ
  16. 24. ասմունքել-արտասանել, ակնածել-պատկառել, աղանձել-բովել, փայլփլել-առկայծել, արատավորել-աղարտել, ամրացնել-ագուցել
  17. 25. Պրծնել-ազատվել, հմայվել-դյութվել, պճնվել-զարդարվել, ահաբեկվել-զարհուրել, փաղաքշել-գգվել, հուզվել-ալեկոծվել
  18. 26. բերրի-արգավանդ, արդիական-ժամանակակից, արատավոր-տխեղծ, զանազան-այլնայլ, ամուլ-ստերջ, հոյակապ-հիանալի
  19. 4. «Ժամանակի կառավարում» խնդրի շուրջ քննարկում։
  20. Շարադրություն գրիր՝ «Ուր է կորչում իմ ժամանակը» թեմայով։

4 Ժամանակի կառավարում» խնդրի շուրջ քննարկում։
Շարադրություն գրիր՝ «Ուր է կորչում իմ ժամանակը» թեմայով։

Երբ մենք կարևոր գործեր ունենք անելու, մեր ժամանակը կորչում է, երբ մենք պարզապես մնում ենք անկողնում և պարզապես վախենում ենք, որ մենք պետք է գոյություն ունենանք և ինչ-որ բան անենք: Ինձ համար դա անարդյունավետ բան չէ կամ վատ զգալու պատճառ չէ, դա ինձ համար ինտիմ դատարկություն է, որը ցույց է տալիս իմ մարդասիրությունը: Կարծում եմ, որ դա վերաբերում է յուրաքանչյուր մարդուն, թե ինչու մենք չենք սիրում խոսել դրա մասին, ոչ միայն այն պատճառով, որ մենք ծուլություն ենք զգում, դա նաև պաշտպանվածության թաքնված զգացում է, դա պաշտպանություն է միայն այն բանից, որ ձեր ժամանակը տրամադրված է դատարկությանը: .