Posted in english

The English homework

1.When Ann was younger, she couldn’t cook at all.
2.She got into the car and told me to drive.
3.The house was still cold, though the heating was on.
4.Who was the first person to fly to the moon?
5.The thief was seen as he was climbing over the wall.
6.I haven’t got any nice clothes for winter, have I?
7.To send this letter means to give him pain.
8.Life in the mountain did good to his health.
9.She helplessly stood on a platform as if she was a child. (the “so” here is extra)
10.Do you learn English or do you already know it well?
11.There was nothing had to be done more and we had to leave.
12.How often does he read English magazines and newspapers at home?
13.Since it was too early to move they decided to wait.
14.There Ann came running up the little hill.
15.My eyes hurt and I have got a bad headache.
16.There is the man whose dog unexpectedly bit me.
17.I got out my car and walked to the front of the door.
18.Where can I get a nice book with plenty of pictures.
19.The man could speak twelve languages, when was eighteen.
20.The sun was shining and a cool wind was blowing in the park.
21.The hill was washed with weak March sunshine.

Posted in Պատմություն 9

Մայիսյան հերոսամարտերը

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3. Մայիսյան հերոսամարտերը․

ա/ Սարդարապատի ճակատամարտը
բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
գ/ Ղարաքիլիսայի ճակատամարտը /բանավոր, դասագիրք՝ էջ 146-152, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք
1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ։
2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով /բլոգային աշխատանք/

  • Սարդարապատի ճակատամարտը

Ալեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ և շարժվեց դեպի Երևան: Հայ բնակչությունը և առանձին կորպուսի ուժերից Մովսես Սիլիկյանի գլխավորությամբ ստեղծվեց Երևանի զորախումբը և միասնաբար դիմագրավեցին թշնամուն: Այդ ժամանակ տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտը: Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-29թ.: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո թուրքերը խախտեցին Երզնկայում կնքված զինադադարը, անցան պետական սահմանը և սկսեցին հայ ազգի ոչնչացմանը: 1918թ. մայիսի 21-ին թուրքական ուժերը ներխուժեցին Արարատյան դաշտավայր և գրավեցին Սարդարապատ գյուղը: Քայլ առ քայլ նրանք մոտենում էին Երևանին ՝ ճակատագրական վտանգ ներկայացնելով հայ ազգի ապագայի համար: Սարդարապատի վճռական ճակատամարտը եղավ 1918թ. մայիսի 22-ին: Երիտասարդները, ծեծերը, կանայք, երեխաները միացան զինվորներին, որպեսզի պաշտպանեն հայրենիքը: Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայկական զոքրի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը: Այս ճակատամարտը վճռական նշանակություն ունեցավ Արևելյան Հայաստանի և հայ ժողովրդի պատմության համար: Այն հաճախ համեմատում են մայիսի 26-ի 451թ. Ավարայրի ճակատամարտի հետ:

  • Բաշ Ապարանի ճակատամարտը

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի կամ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ շտապ ուժեր է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ ՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ: Բաշ Ապարանի ճակատամարտում հաղթեցին հայերը և այդ հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:

  • Ղարաքիլիսայի ճակատամարտը /բանավոր, 8-րդ դաս.,  էջ 146-151, նաև այլ աղբյուրներ/.

Ալեքսանդրապոլի անկումից հետո Առանձին հայկական կորպուսի ուժերի մի մասը, որը շարժվել էր դեպի Ղարաքիլիսա, մայիսի 22-ին նահանջեց Դիլիջան: Անդրանիկ Զորավարը, ում հանձնարարված էր պահել Ղարաքիլիսայի հյուսիս ընկած տեղամասը, հետ մղեց թուրքական երեք հարձակում, ապա անցավ Դսեղ: Դիլիջանում, ստանալով Սարդարապատի առաջին հաղթանակի լուրը, ժողովուրդն ու հայկական զորամասերը ոգևորվում էին: Մայիսի 25-ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատամարտը: Հայկական կողմը ուներ 7 հազար կռվող, իսկ թուրական կողմը ուներ 10 հազար կռվող: Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժեդհը իր ջոկատով: Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ Ալեքսանդր-Բեյ-Մամիկոնյանը, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսի 30-ին գրավեց Ղարաքիլիսան: Ղարաքիլիսայի ճակատամարտը ունեցավ շատ կարևոր նշանակություն: Թուրքերը ունեցան մեծ կորուստներ և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Այդ ճակատամարտը ապացուցեց, որ որ բարձրացել է հայ ժողովրդի պատիվը և ոգին, նաև դիմադրական ներուժը:

  •  Վերհանեք Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը: Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով /գրավոր/.

Մեծ եղեռնից և պատերազմի պատճառած վնասներից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը, 1918թ. գարնան վճռական օրերին համախմբելով մեծ սխրանք գործեց: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները միասնաբար կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես Մեծ եղեռնից փրկվեցին հարյուրհազարավոր արևմտահայեր: Մայիսյան հերոսամարտում ծնվեց Հայաստանի Հանրապետությունը: Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918թ. հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր: Ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից կողմ:

Posted in Պատմություն 9

Հայոց ցեղասպանություն

1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։


1948թ․-ին դեկտեմբերի 9-ին,Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունած «Ցեղասպանության հանցանքագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում տրվեց ցեղասպանության իրավական ձըակերպումը։ Ըստ այդ կարևոր փաստաթղթի ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որև է ազգի կամ կրոնական համյնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով։ Այդ գործողություններից են
ա / խմբի կամ համայնքի անդամների սպանությունը,
բ / նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը
գ / երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին և այլն։

2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։

Երիտթուրքերի կառավարությունը նաև կոտորել է ասորիներին ու պոնտացի հույներին:Ասորիների ցեղասպանության ժամանակ սպանվել է 700 հազար մարդ, իսկ պոնտացի հույների ցեղասպանության ժամանակ սպանվել են 380 հազար մարդ:


3․ Պարզաբանե՛ք Հայոց ցեղասպանության հետևանքները։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի աշխարհը նոր ցեղասպանությունները կանխելու համար։

Ցեղասպանության ամենամեծ հետևանքը Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր ու հայ ժողովրդի հայրենազրկումը։ Նաև պատճառ դարձավ հայկական սփյուռքի ստեղծմանը։ Հետևանքներից մեկը նաև հայերի մեծ նյութական կորուստն էր՝ առնվազն 20 միլիարդ ֆրանկ ոսկի։ Նաև տեղի ունեցավ մշակույթի ոչնչացում՝ թալանվեց Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը, 2350 հայ եկեղեցիներ ու վանքեր ավերվեցին կամ կողոպտվեցին, ոչնչացվեցին 1500 հայկական դպրոցներ ու վարժարաններ ու վերացվեցին 20 հազարից ավել ձեռագրեր ու հնատիպ գրքեր։

Posted in Պատմություն 9

Համաշխարհային պատերազմ

Առաջադրանք
1․ Նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։

Վերդենյան մսաղաց, Սոմի ճակատամարտ, Գալիցիական ճակատամարտ, Ալաշկերտի օպերացիա, Էրզրուրումի օպերացիա, Մառնի ճակատամարտ

2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։

Ռուսական, Գերմանական, Օսմանյան և Ավստրո-հունգարական կայսրությունների փլուզումը, և դրա հետեւանքով նոր պետությունների կազմավորումը, Մեծ Եղեռն, ԱՄՆ-ի առաջխաղացման սկիզբը, Ազգերի լիգայի ստեղծում։ Մասամբ երկրորդ համաշխարհայինը

3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը

Հայ կամավորական ջոկատներում ծառայել են 10,000 հայ։ Առաջին ջոկատի հրամանատարը Անդրանիկ Օզանյանն էր, երկրորդ ջոկատի հրամանատարը Դրոն էր, 3-րդինը Համազասպ Սրվանձտյանը, 4-րդի հրամանատարը Արշակ Գավաֆյան (Քեռին)։ 5-րդ, 6-րդ և 7-րդ, նրանց հրամանատարներն էին Ջանփոլադյան, Ավշարյանը և Բժշկյանը