Posted in Պատմություն 9

Վանի Աշխարհակալ տերությունը.

Թեմա 2
ա/ Արգիշտի 1-ին
բ/ Սարդուրի 2-րդ /բանավոր, դասագիրք, էջ 53-56,

Արգիշտի I (786-764․թթ)

Արգիշտի I-ը տերության սահմաններում ընդգրկեց Արարատյան դաշտը, Սևանա լըճի ափամերձ շրջանները Եփրատի հովիտը, Շիրակը և Ջավախքը։Այսպիսով Արգիշտը Հայկական Լեռնաշխարհի մեծ մասը, որը բնակեցված էր հիմնականում Հայախոս ցեղերով, կարողացավ միավորել մեկ կենտրոնացված պետության մեջ, որը հսկայակ դեր խաղաց հայ ժողովրդի կազմավորման գործընթացում։Ընկճելով Ասորոստանի ռազմական ուժերին Արգիշտը իր գերիշխանությունն է հաստատում տարածաշրջանում։Վանի թագավորությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորոգույն տերությունը։Արգիշտտի գործունեության մեջ մեծ է քաղաքաշինությունը։ Քա 782թթ Երևանի տարածքում նա կառռուցում է Էրեբունի ամրոցը։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է։ Էրեբունու կառուցումից 6տարի հետո անց Ք․ ա․ 776թ․ Արմավիրի հարևանությամբ Արգիշտի I կառուցում է ևս մի քաղաք։

Սարդուրի II (Քա 764-735 թթ), որի օրոք երկրի ռազմական ու տնտեսական վերելքը շարունակվեց։Նա միավորեց Արցախը և հասավ Կասպից ծով։Սարդուրի II-ի բանակները հյուսիսում հասան Սև ծովի ափեր, արևելքում ՝ Կասպից ծով, իսկ յարավարևմուտքում ՝ Միջերկրական ծով։

Posted in Պատմություն 9

Հայկական լեռնաշխարհը

Թեմա 1.

Առաջադրանք.
1. Բլոգում ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները:
2. Ներկայացրե՛ք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի օրոք
/բլոգային աշխատանք /

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Երբեմն Հայկական լեռնաշխարհ և Հայկական բարձրավանդակ հասկացությունները նույնացնում են, սակայն աշխարհագրության հայ մասնագետները հաճախ հստակորեն սահմանազատում են դրանք։ Մասնավորապես, Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։Հայկական Լեռնաշխարհն հարևան երկրներից ավելի բարձր է գտնվում, դրա համար հաճախ անվանում են Լեռնային երկիր, Լեռնային կղզի։

Բարձրություն ծովի 5,165 մետր

Մակերես 400 000 կմ²

Խոշոր լճերն են Սևանա, Վանա և Ուրմիա։

Սևանա-երկարություն 70կմ, լայնություն 32կմ

Վանա-երկարություն 119կմ

Ուրմիա-երկարություն 1275մ