Հռոմեացի զորավար՝ Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով ՝ արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ` արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը, նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է խուճապահար հասնում Հայաստան, օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ հայոց թագավորն, ինքն էլ մի վճռական հարված կհասցներ, և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս՝ ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր՝ Արտավազդի Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները, հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ հայոց թագավորն, ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն դաս տալով նրա հաջորդներին։