Posted in Էկոլոգիա 11

Ինչու՞այցելել Հայաստան

Տուրիստական Ծառայություններ
Լինելով որոշակի ծանոթ այս ոլորտին՝ վստահորեն կարող եմ նշել, որ Հայաստանում զբոսաշրջային ծառայությունների որակը բարձր է, իսկ գները՝ հասանելի։ Գիդերի, վարորդների, հյուրանոցների, հյուրատների և էքսկուրսիաներ կազմակերպող ընկերությունների մատուցած ծառայությունները բավարարում են զբոսաշրջիկների ակնկալիքները։ Ավելին, նրանց կարծիքներն ու կրկնակի այցերը վկայում են, որ տուրիստական փորձառությունը նրանց բավականին դուր է գալիս։ Այս ծառայությունները որակյալ են ոչ միայն Երևանում, այլև մայրաքաղաքից դուրս՝ Հայաստանի մարզերում, ուր զբոսաշրջային հոսքը տարեցտարի աճում է։

Բնություն և Արկածային Զբոսաշրջություն
Հայաստանի բնությունը իր լեռնային աշխարհով և յուրահատուկ տեսարժան վայրերով ձգում է տարբեր տարիքային խմբերի զբոսաշրջիկներին։ Շատերը նախընտրում են քաղաքից դուրս այցելություններ՝ մարզերի բնությունը ուսումնասիրելու համար։ Հատկապես տարիքով մեծերը հետաքրքրությամբ հաղթահարում են բարձունքներ, մասնակցում լեռնագնացության էքսկուրսիաների, ուսումնասիրում քարանձավներ և մագլցում ժայռեր։ Տաք եղանակին արկածային զբոսաշրջությունը ներառում է արշավներ, արշավային ճամփորդություններ և էքստրեմալ սպորտաձևեր, իսկ ձմռանը՝ դահուկային սպորտ, սնոուբորդ, ձյունագնացություն և լեռնադահուկային մարզաձևեր։ Հայաստանի բազմազան կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին գտնել իրենց նախասիրություններին համապատասխան գործունեություն՝ տարվա բոլոր եղանակներին։

Մշակութային Զբոսաշրջություն
Հայաստանը տուրիստների համար գրավիչ է իր հարուստ մշակույթով, պատմական ժառանգությամբ և ջերմ հյուրընկալությամբ։ Այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում պատմական նշանակություն ունեցող վայրերի նկատմամբ, օրինակ՝ Գառնիի հեթանոսական տաճարը, Զվարթնոց տաճարը՝ իր յուրօրինակ ճարտարապետությամբ, ինչպես նաև բազմաթիվ միջնադարյան եկեղեցիները։ Հայկական մշակույթը, հատկապես արհեստագործությունը, նույնպես մեծ ուշադրության է արժանանում. զբոսաշրջիկները հիանում են խաչքարերով, ձեռագործ գորգերով, զարդերով և այլ ավանդական ստեղծագործություններով։ Շատերն նախընտրում են ձեռք բերել հայկական ձեռքով պատրաստված հուշանվերներ, որոնք արտացոլում են երկրի ինքնատիպ մշակույթն ու պատմությունը։

Այս բոլոր գործոնները միասին ապահովում են Հայաստանում բազմազան և հիշարժան տուրիստական փորձառություն՝ բավարարելով տարբեր նախասիրություններ ունեցող այցելուների պահանջները։