Posted in English 11

Should people with mental illnesses be allowed to have children

an interesting argument which was brought up during the discussions is that what if someone develops a mental issue after they have children and why i wanna understand tis before the main question because the question in general is easily answered. In metna health there are specific protocols to be followed such as medication therapy and generally recognising their needs in a such controlled environment having children is a very simple possibility for someone with mental afflictions. But when a mental illness is developed after having children that can be a special conundrum for that it can bring the question of should they be monitored or in any sense be taken away but i do not agree with the sense mental illness is like a disability in that implication work space environments mayhaps would change and that would cause to make a lot more mental ache to everyone so in a sense what my true belief is that a community should function to nt ostracize those who are in need of help and only subtly should give support to anybody who needs help.

Posted in Քաղաքագիտություն

Պետության դերը հասարակության մեջ

Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը, և ինչ կապ ունի մարդու իրավունքների գերակայությունը

Պետության հասարակական առաքելությունն այն է, որ բոլորի համար լինի նորմալ կյանք՝ օրենքով, անվտանգությամբ ու համերաշխությամբ։ Պետությունը պետք է ստեղծի պայմաններ, որ մարդիկ ապրեն խաղաղ ու իրենց իրավունքները պաշտպանված զգան։ Դա նշանակում է, որ պետությունը ոչ միայն կարգ ու կանոն է պահում, այլ նաև օգնում է, որ մարդիկ վստահ լինեն իրենց ապագայի վրա։

Մարդու իրավունքների գերակայությունը շատ մեծ բան է, քանի որ եթե պետությունը հարգում է մարդու ազատությունները, նշանակում է, որ մարդիկ կարող են առանց վախի իրենց գործերով զբաղվել։ Օրինակ՝ իրավունք ունենալ արտահայտվելու կամ աշխատելու։ Եթե պետությունը դրա վրա չի աշխատում, հասարակությունն անկայուն է դառնում, որովհետև մարդիկ վստահ չեն պետության նկատմամբ։ Հայաստանի Սահմանադրությունը հենց դա էլ ասում է՝ մարդու իրավունքները գլխավորն են, և պետությունը պարտավոր է դրանք պաշտպանել։


2. Ի՞նչ են անում պետության ներսում՝ նրա գործառույթները

Պետությունն ունի շատ գործեր, որ անում է երկրի ներսում, ու դրանք կարելի է այսպես կոպիտ բաժանել՝

  1. Անվտանգություն և կարգուկանոն
    • Ոստիկանություն, դատարաններ, օրենքներ։ Որպեսզի մարդիկ իրար չվնասեն ու երկրում քաոս չլինի։
  2. Տնտեսություն
    • Ո՞նց հավաքի հարկերը, ո՞նց դրանք ծախսի։ Պետությունը պետք է օգնի, որ աշխատատեղեր լինեն ու մարդիկ փող աշխատեն։
  3. Սոցիալական հարցեր
    • Օգնում են նրանց, ով դժվարություններ ունի՝ օրինակ՝ թոշակառուներին կամ անապահովներին։
  4. Կրթություն ու մշակույթ
    • Դպրոցներ, համալսարաններ, թանգարաններ, կինոթատրոններ։ Որպեսզի մարդիկ զարգանան ու մշակույթը չկորի։
  5. Շրջակա միջավայր
    • Որպեսզի բնությունը չվնասվի՝ անտառներ, գետեր, օդը մաքուր պահելու ծրագրեր։
  6. Առողջություն
    • Հիվանդանոցներ, վակցինաներ, հիվանդությունների կանխարգելում։

Կարճ ասած՝ պետությունը մի տեսակ «տնօրեն» է, որ բոլորի համար փորձում է նորմալ պայմաններ ստեղծել։ Հայաստանում էլ այս ամենը կա, բայց իրականում դա դեռ գործի կեսն է․ շատ բաներ դեռ կա անելու։