Posted in Քաղաքագիտություն

Պետաքաղաքական վարչաձևը

Պետության կառուցակարգի սկզբունքները ցույց են տալիս, թե ինչպես պետք է պետությունը աշխատի, որպեսզի լինի արդար ու կազմակերպված։ Սկզբունքներից առաջինը օրինականությունն է, այսինքն՝ բոլոր պաշտոնյաները և պետական մարմինները պետք է գործեն օրենքի շրջանակներում։ Մյուս կարևոր սկզբունքը ժողովրդավարությունն է․ ժողովուրդը պետք է մասնակցի երկրի կառավարմանը՝ ընտրությունների միջոցով։ Հաջորդը իշխանության բաժանումն է․ որպեսզի իշխանությունը չկենտրոնանա մեկ վայրում, այն բաժանվում է օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի։ Կարևոր է նաև մարդու իրավունքների պաշտպանությունը, այսինքն՝ պետությունը պետք է ամեն կերպ պաշտպանի քաղաքացիների ազատությունը։ Եվ վերջապես, պետք է լինի ճիշտ համակցություն կենտրոնացվածության (երբ որոշումները կայացվում են կենտրոնում) և ապակենտրոնացվածության (երբ տեղական կառույցներն ունեն որոշ ինքնավարություն) միջև։

Պետական մարմինները՝ տարբեր նախարարություններ ու կառույցներ, իրականացնում են պետության գործառույթները։ Օրինակ, Մեծ Բրիտանիայում Կառավարության գրասենյակ-ը (Cabinet Office) օգնում է կառավարությանը ճիշտ կազմակերպել իր աշխատանքը, իսկ Արդարադատության նախարարությունը (Ministry of Justice) զբաղվում է դատարանների, բանտերի և արդարադատության համակարգով։ Հայաստանում էլ կան նմանատիպ մարմիններ, օրինակ՝ Արդարադատության նախարարությունը, որը զբաղվում է երկրի օրենքներով և մարդու իրավունքների պաշտպանությամբ։

Ինչ վերաբերում է պետության տարբեր կառավարման ձևերին, ապա ժողովրդավարական երկրներում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս երկրներում մարդիկ ազատ ընտրությունների միջոցով ընտրում են իրենց ներկայացուցիչներին, իսկ օրենքները պաշտպանում են նրանց իրավունքներն ու ազատությունները։ Օրինակ՝ Գերմանիան կամ ԱՄՆ-ն ժողովրդավարական երկրներ են։ Բայց հակաժողովրդավարական երկրներում իշխանությունը կենտրոնացած է մեկ անձի կամ փոքր խմբի ձեռքում։ Չկան ազատ ընտրություններ, և մարդիկ չունեն խոսքի ազատություն։ Օրինակ՝ Հյուսիսային Կորեայում իշխանությունը պատկանում է միայն կառավարող խմբին, իսկ ժողովրդի ձայնը չի լսվում։

Հայաստանը ժողովրդավարական պետություն է, ինչը նշանակում է, որ մարդիկ կարող են մասնակցել ընտրություններին, արտահայտել իրենց կարծիքը և ապավինել օրենքին իրենց իրավունքների պաշտպանության համար։