1. Եվայենց դասարանում տղաները աղջիկներից երկու անգամ քիչ են։ Եվայի դասընկերուհիները 7-ով շատ են դասընկերներից: Քանի՞ սովորող կա Եվայենց դասարանում:
2x – աղջիկներ
x – տղաներ
2x-x=7 x=7 3x=21 սովորող
2.Արամը խանութից գնեց կարտոֆիլով և մսով 14 կարկանդակ և վճարեց 3200 դրամ: Քանի՞ կարտոֆիլով կարկանդակ է գնել Արամը, եթե մսով կարկանդակն արժե 300 դրամ, իսկ կարտոֆիլովը՝ 200:
x+y=14
200x+300y=3200
x=14-y
2800-200y+300y=3200
100y=400
y=4 մսով
x=10 կարտոֆիլով
3.Գտնել օրինաչափությունը և պարզել, թե ի՞ն թիվ պետք է գրել դեղին վանդակում

տակի թվերը վերևի երկու թվերի գումարներն են => 4+12=16 դեղին վանդակում գրում ենք 16
4. Հետիոտնը որոշ ժամանակում/մի-քանի ժամում/ անցավ 15կմ ճանապարհ: Որքա՞ն ճանապարհ կանցնի հեծանվորդը, եթե շարժվի հետիոտնից երկու անգամ արագ և գնա երեք անգամ ավելի երկար ժամանակ:
x կմ/Ժ t ժ – 15 կմ – հետիոտնը
2x կմ/ժ 3t ժ – 15*3*2=90 կմ
5.Երևանից դեպի Թբիլիսի ճանապարհին գնացքը ունենում է 1 կանգառ՝ 30 րոպե տևողութամբ։ Ընդհանուր առմամբ ճանապարհը տևում է յոթ ու կես ժամ։ Պարզել՝ որքան ժամանակ է ծախսվել մինչև կանգառը և կանգառից հետո, եթե կանգառ հասնելու համար անհրաժեշտ է 1 ժամ ավելի ժամանակ։
կանգառ հասնել x+1 ժ
կանգառից Թբիլիսի x ժ =>
2x+1+0,5=7,5
2x=6
x=3 ժ
x+1= 4ժ
6.Առաջին հարկից մինչև երրորդ հարկ 36 աստիճան կա: Քանի՞ աստիճան կա առաջին հարկից մինչև վեցերորդ հարկ:
3x=36 => x=12
6x=72
7. Շաբաթվա ի՞նչ օր կլինի երկուշաբթի օրվանից 125 օր անց:
1 օր հետո – երեքշաբթի
7 օր հետո – երկուշաբթի
126 օր հետո – երկուշաբթի =>
125 օր հետո – կիրակի
8. 1մ80սմ երկարությամբ պարանը Արամը բաժանեց 3 մասի այնպես, որ 2-րդը 1-ինից 20սմ-ով ավելի երկար լինի, իսկ 3-րդը 1-ինից 40սմ-ով ավելի երկար լինի: Գտնե՛լ ստացված ամենաերկար մասի երկարությունը։
180 սմ
առաջին x սմ
երկրորդ x+20 սմ
երրորդ x+40 սմ
3x+60=180 x=40
x+40=80սմ
9. 1 լուցկու հատիկը տեղաշարժիր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն:

