Posted in Քաղաքագիտություն

Միջազգային իրավունք

Ազգային իրավունքն այն կանոններն են, որոնք գործում են պետության ներսում՝ քաղաքացիների, կազմակերպությունների ու պետական մարմինների միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Միջազգային իրավունքը, իր հերթին, պետությունների ու միջազգային կազմակերպությունների հարաբերություններն է կարգավորում։ Ազգային իրավունքը պարտադիր է տվյալ երկրի համար, իսկ միջազգայինը՝ պայմանավորված համաձայնությամբ։

Միջազգային պատասխանատվությունն ունի երկու տեսակ՝ քաղաքական և նյութական։ Քաղաքական պատասխանատվությունը վերաբերում է այն դեպքերին, երբ պետությունը խախտում է միջազգային նորմերը, օրինակ՝ ագրեսիա կամ միջամտություն։ Նյութական պատասխանատվությունը կապված է հասցված վնասի փոխհատուցման հետ, օրինակ՝ գումարային կամ նյութական փոխհատուցում։

Միջազգային իրավունքի կարևոր սկզբունքներն են ինքնիշխանությունը, ուժի չկիրառումը, սահմանների հարգումը, ժողովուրդների ինքնորոշումը, վեճերի խաղաղ լուծումը և պետությունների համագործակցությունը։ Այս սկզբունքները անհրաժեշտ են, որպեսզի պետությունները միմյանց հետ խաղաղ և օրինական հարաբերություններ ունենան։