Posted in Հայոց լեզու 11

Գտիր դերբայական դարձվածները։

  1. Գտիր դերբայական դարձվածները։
  2. Ձեւաբանական վերլուծության ենթարկիր մգացրած բառերը
  3. Տանը շարադրություն դրիր «Օրն անցավ» թեմայով (կարող ես դատողական շարադրանք գրել կորցրած եւ օգտագործած ժամանակի մասին՝ վերնագիրն ինքդ ձեւակերպելով):
  1. Ամուսնության հարցում, քրոջ խորհրդին հետեւելը, նա իր մեծագույն սխալն էր համարում:
  2. Այս դժբախտությունների մեծ մասը նրանց սխալ ու, անկշռադատ վճիռներ ընդունելուց է գալիս:
  3. Այդ մարդու քաջատեղյակությունը հավանաբար պայմանավորված էր` հատուկ գաղտնի աղբյուրներ ունենալով:
  4. Խոսելու չափազանց ինքնավստահ կերպը վկայում էր դիմացինի՝ իշխանավոր մարդ լինելը:
  5. Իրադրությունը բավական տարբեր է ժողովրդի պատկերացրածից:
  6. Սպաներին խստորեն հրամայված է զինվորագրվածներին հետ բերել ճակատային գծից։
  7. Արարչին եւ արարչագործությունը չըմբռնելուց է սկսվում այդ մարդկանց անզուսպ ամբարտավանությունը:
  8. Ժամանակն ու այս պատերազմը վկայում են մարգարեի եւ Ձեր իրավացի լինելը, պարո՜ն:
  9. Որպես արվեստագետ արարչին հանդգնորեն կապկող մարդն ընկնում է անաստվածության գիրկը։
  10. Ազատամիտ եվրոպացու համար անհեթեթ էր այդ արմատացած արեւելցու ասածը իր մասին:
  11. Իշխանավորները ազգային ատելությունը շահարկում են սեփական անմաքուր նպատակներին առավել դյուրությամբ հասնելու համար։
  12. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով՝ Բագրատյանն իրեն խորապես պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։
  13. Իմ անկեղծ խոսքով քեզ վշտացնելս ինձ ցավ է պատճառում:
  14. Ամենասոսկալին սեփական միայնությունն ու անօգնականությունը խորությամբ ըմբռնելն է։
  15. Ես դուրս եկա՝ ճաշի համար համեմունք եւ միրգ առնելու, եւ հանդիպեցի իմ մի հին ծանոթի: