Posted in Uncategorized

Ապագա մասնագիտության կողմնորոշման նախագիծ

  1. Շա՞տ են արդյոք Ձեր ընկերները; այո
  2. Երկա՞ր է Ձեզ տանջում Ձեր ընկերներից որևէ մեկի հասցրած վիրավորանքը; ոչ
  3. Արդյո՞ք Դուք ունեք ցանկություն` հաստատել նոր կապեր տարբեր մարդկանց հետ; այո
  4. Ճի՞շտ է արդյոք, որ Ձեզ ավելի հաճելի և հեշտ է ծախսել Ձեր ժամանակը ընթերցանության կամ որևէ այլ զբաղմունքի, քան մարդկանց հետ շփման վրա; երկուսն էլ
  5. Դուք հե՞շտ եք շփվում այն մարդկանց հետ, որոնք բավականին մեծ են Ձեզանից տարիքով; այո
  6. Ձեր համար հե՞շտ է ինտեգրվել նոր միջավայրին; այո
  7. Ձեր համար հեշ՞տ է կապեր հաստատել անծանոթ մարդկանց հետ; այո
  8. Հեշ՞տ եք նոր կոլեկտիվի հետ մերվում; այո
  9. Ձգտում եք Դուք` հարմար առիթի դեպքում, հանդիպել և ծանոթանալ մի նոր մարդու հետ; այո
  10. Նյարդայնացնու՞մ են Ձեզ շրջապատող մարդիկ և ցանկանու՞մ եք դուք մնալ ինքներդ Ձեզ հետ; ոչ
  11. Սիրու՞մ եք միշտ լինել մարդկանց կողքին;միշտ ոչ
  12. Դուք զգու՞մ եք դժվարության, անհարմարության կամ շփոթության զգացողություն, երբ մի նոր մարդու հետ ծանոթանալու համար ստիպված եք լինում նախաձեռնությունը վերցնել Ձեր վրա; ոչ
  13. Ձեզ դու՞ր է գալիս մասնակցել կոլեկտիվ խաղերի; այո
  14. Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ անվստահ եք զգում քիչ ծանոթ մարդկանց մոտ; ոչ
  15. Ին՞չ եք կարծում, Ձեր համար դժվարությու՞ն չի ներկայացնի ակտիվություն մտցնել Ձեզ քիչ ծանոթ կոլեկտիվի մեջ; այո
  16. Ձգտու՞մ եք Դուք փոքր թվով սահմանափակել Ձեր ծանոթների քանակը; այո
  17. Դուք Ձեզ ազա՞տ եք զգում, երբ հայտնվում եք անծանոթ միջավայրում; այո
  18. Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ բավականաչափ վստահ և հանգիստ չէք զգում, երբ ինչ-որ բան եք ասում մեծ խումբ մարդկանց; ոչ
  19. Ճիշ՞տ է, որ Դուք շատ ընկերներ ունեք; այո
  20. Հաճա՞խ եք Ձեզ անհարմար, ճնշված զգում, երբ շփվում եք Ձեզ քիչ ծանոթ մարդկանց հետ: ոչ

Անձի հաղորդակցման հատկությունները բացահայտող տեստ

Նշեք «այո», եթե դուք համաձայն եք, կամ«ոչ», եթե Դուք համաձայն չեք:

  1. Ինձ համար դժվար է քծնել այլ մարդկանց; այո
  2. Ես, երևի թե կարող եմ առիթի դեպքում, ինձ հիմարիկի տեղ դնել, որպիսի կողքիններիս ուշադրությունը գրավեմ կամ զվարճեցնեմ ուրիշներին; այո
  3. Ինձնից հնարավոր է, որ լավ դերասան դուրս գա; այո
  4. Մարդկանց երբեմն թվում է, որ ես ավելի խորը բան եմ ապրում, քան իրականում; ոչ
  5. Ընկերության մեջ ես հազվադեպ եմ գտնվում ուշադրության կենտրոնում; ո
  6. Տարբեր իրավիճակներում և տարբեր մարդկանց հետ շփվելիս, ես հաճախ ինձ պահում եմ այլ կերպ; ոչ
  7. Ես կարող եմ պնդել միայն այն ժամանակ, երբ ես իսկապես համոզված եմ; այո
  8. Որպեսզի հաջողության հասնեմ գործերում և մարդկանց հետ շփվելիս, աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին նրանք ինձ ակնկալում են տեսնել; այո
  9. Ես կարող եմ բարեկամական լինել այն մարդկանց հետ, ում ես տանել չեմ կարող; այո
  10. Ես միշտ այնպիսին եմ, ինչպիսին երևում եմ; ոչ

Աշխատանքի ընտրության գործոնների բացահայտման թեստ

Նշենք պատասխանի թերթիկում «+» նշանով այն գործոնները, որոնք Ձեր համար էական են մասնագիտության ընտրության մեջ:

Գործոնների ցանկը`

  1. Հետաքրքրությունը մասնագիտության բովանդակության նկատմամբ, տվյալ մասնագետին անհրաժեշտ հատկանիշներն իմանալու ցանկությունը; +
  2. Ձգտում ինքնաբարելավման, հմտությունների և կարողությունների զարգացման ընտրված աշխատանքային ոլորտում. +
  3. Համոզմունքը, որ տվյալ մասնագիտությունը ունի բարձր հեղինակություն հասարակության մեջ; –
  4. Ծնողների, ընկերների և ծանոթների ազդեցությունը; –
  5. Ծնողներից ֆինանսական անկախություն ձեռք բերելը; +
  6. Լավ առաջադիմություն դպրոցում այն առարկաներից, որոնք կապված են ընտրված մասնագիտության հետ; +
  7. Ուրիշներին օգնելու ցանկությունը; +
  8. Գրավում է անհատական աշխատանքը; +
  9. Երազանք ունեք զբաղվել ստեղծագործ աշխատանքով, հայտնաբերել նորը և անհայտը;+
  10. Վստահություն, որ ընտրված աշխատանքի ոլորտը համապատասխանում է Ձեր կարողություններին; +
  11. Հնարավորություն բավարարելու նյութական կարիքները; –
  12. Ձեր կյանքն ավելի հագեցած, հետաքրքիր և իմաստալից դարձնելու ձգտումը; +
  13. Աշխատանքի մեջ Ձեր ինքնուրույնությունը ցույց տալու հնարավորությունը; _
  14. Գրավում է ձեռներեցությունը; –
  15. Ընտանիքին ֆինանսապես օգնելու կարիքը; +
  16. ԲԻզնեսում փորձ ձեռք բերելու ցանկությունը; –
  17. Մարդկանց հետ գործնական շփումների հետաքրքրությունը;-
  18. Գրավում են աշխատանքային պայմանները;-
  19. Հեղինակավոր կազմակերպությունում աշխատելու ցանկությունը;-
  20. Ձգտումը վարչական (ղեկավար) աշխատանքի;-
  21. ԶԼՄ-ների ազդեցությունը;-
  22. Մարդկանց օգնելու ցանկությունը;+
  23. Նյութական գործոնը մասնագիտական գործունեության մեջ;-
  24. Հետաքրքրում են մասնագիտության արտաքին կողմերը:+

Թեստ, որն ուղղված է ուսումնասիրել Ձեր մասնագիտական կողմնորոշումը

Ին՞չ եք սիրում, ին՞չ է Ձեզ դուր գալիս

  1. Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ ֆիզիկա», «Ֆիզիկոսները կատակում են»; այո
  2. Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա», «Ժամանցային մաթեմատիկա»; ոչ
  3. Հետաքրքրված լինել տնտեսական աշխարհագրության հարցերով, մամուլում կարդալ ձեռնարկության տնտեսական ցուցանիշների, տնտեսության ճյուղերի զարգացման մասին;ոչ
  4. Կարդալ ամսագրեր,ինչպիսիք են` «Երիտասարդ տեխնիկ», «Երիտասարդության տեխնիկան», ինչպես նաև ծանոթանալ ձեռքբերումներին տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում գիտա-հանրամատչելի ամսագրերի միջոցով;ոչ
  5. Կարդալ քիմիայում հայտնագործությունների,ականավոր քիմիկոսների կյանքի և աշխատանքիմասին;ոչ
  6. Կարդալ բույսերի եւ կենդանիների մասին;այո
  7. Կարդալ, թե ինչպես են մարդիկ սովորել պայքարել հիվանդությունների դեմ, բժիշկների մասին, բժշկության ոլորտում ձեռքբերումների մասին; ոչ
  8. Ծանոթանալ տարբեր երկրների հետ ըստ նկարագրությունների և քարտեզների; ոչ
  9. Գրքեր կարդալ պատմական գործիչների և իրադարձությունների մասին; այո
  10. Կարդալ համաշխարհային գրականության դասականների ստեղծագործությունները; այո
  11. Հետաքրքրվել արվեստի պատմությամբ, լսել օպերային, սիմֆոնիկ, ջազային երաժշտություն; այո
  12. Կարդալ գրքեր դպրոցի կյանքի (մանկավարժների, ուսուցիչների, դպրոցականների) մասին; ոչ
  13. Հետաքրքրվել խոհարարական արվեստով, նորաձևությամբ, կահույքի նախագծումով; ոչ
  14. Գրքեր կարդալ պատերազմների և մարտերի մասին; այո
  15. Կարդալ սպորտային ամսագրեր, թերթեր, գրքեր ականավոր մարզիկների մասին; ոչ
  16. Հետաքրքրվել գիտա-հանրամատչելի հոդվածներով ֆիզիկայի հայտնագործությունների, հայտնի ֆիզիկոսների կյանքի և գործունեության մասի;. այո
  17. Կարդալ գիտա-հանրամատչելի գրականություն մաթեմատիկական բացահայտումների, ականավոր մաթեմատիկոսների կյանքի և գործունեության մասին; ոչ
  18. Ուսումնասիրել արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ոլորտների ձեռքբերումների մասին; ոչ
  19. Մասնակցել տեխնիկական ցուցահանդեսների, լսել կամ դիտել տեխնոլոգիական նորարարությունների մասին; ոչ
  20. Բնության մեջ գտնել քիմիական երևույթներ, քիմիական փորձեր անցկացնել, հետևել քիմիական ռեակցիաների ընթացքին; այո
  21. Ուսումնասիրել բուսաբանություն, կենդանաբանություն, կենսաբանություն; այո
  22. Ծանոթանալ մարդու մարմնի կառուցվածքի առանձնահատկություններին և օրգանների աշխատանքին; այո
  23. Հետաքրքվելօգտակար հանածոների նոր հանքերի հետազոտությունների արդյունքներով; այո
  24. Քննարկել ընթացիկ քաղաքական իրադարձությունները Հայաստանում և արտերկրում; ոչ
  25. Կարդալ քննադատական հոդվածներ;ոչ
  26. Քննարկել ֆիլմեր, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ; այո
  27. Քննարկել երեխաների և դեռահասների դաստիարակության հարցերը և իմանալ, թե ինչպես Դուք կարող եք օգնել Ձեր ընկերներից որևէ մեկին կամ դասընկերոջը ուղղել իրենց վարքագիծը; այո
  28. Հոգ տանել տան, դասարանի մաքրության և հարմարավետության մասին, կարգի բերել Ձեր սենյակը; այո
  29. Ծանոթանալ ռազմական տեխնիկային; այո
  30. Այցելել սպորտային խաղերի եւ մրցույթների;ոչ
  31. Իրականացնել ֆիզիկական փորձեր; այո
  32. Մաթեմատիկական խնդիրներ լուծել; ոչ
  33. Դրամական եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվարկներ կատարել, իմանալ ընտանեկան բյուջեն; ոչ
  34. Կարդալ տեխնիկական գծագրեր և դիագրամներ, հասկանալ ռադիոսարքավորումներից և այլն; ոչ
  35. Պատրաստել լուծույթներ, կշռել ռեագենտներ; ոչ
  36. Աշխատել այգում, պարտեզում, խնամել բույսերին, կենդանիներին; այո
  37. Ուսումնասիրել տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները;ոչ
  38. Հավաքել օգտակար հանածոների հավաքածու;այո
  39. Ուսումնասիրել ազգերի և պետությունների առաջացուման պատմությունը;այո
  40. Սովորել և ուսումնասիրել օտար լեզուներ;այո
  41. Արտասանել, երգել, ելույթ ունենալ բեմում; այո
  42. Գիրք կարդալ երեխաների համար, օգնել նրանց ինչ-որ բան անել, պատմություններ և հեքիաթներ պատմել; ոչ
  43. Կարել, հյուսել, ասեղնագործել, պատրաստել, բարելավել կամ վերանորոգել տան սարքերը և սարքավորումներ, կահույքը և այլն; այո
  44. Մասնակցել ռազմականացված արշավների; այո
  45. Խաղալ սպորտային խաղեր; ոչ
  46. Հաճախել ֆիզիկայի խմբակ; ոչ
  47. Հաճախել մաթեմատիկայի խմբակ; ոչ
  48. Հետաքրքրվել ապրանքների արժեով, փորձելով հասկանալ այս կամ այն ապրանքի գնի ձևավորումը, աշխատավարձերի, աշխատանքի կազմակերպման խնդիրներ; ոչ
  49. Հավաքել և վերանորոգել տարբեր մեխանիզմներ, վերացնել էլեկտրական սարքավորումների և էլեկտրական բլոկի վնասվածքները; ոչ
  50. Հաճախել քիմիայի խմբակ (ուսումնասիրել քիմիայի ֆակուլտատիվ); ոչ
  51. Հաճախել կենսաբանության խմբակ; ոչ
  52. Ծանոթանալ բժիշկների և բուժքույրերի աշխատանքին;ոչ
  53. Կազմել երկրաբանական քարտեզներ;ոչ
  54. Այցելել պատմության թանգարաններ, ծանոթանալ մշակութային հուշարձաններին, մասնակցել հնագիտական արշավների; այո
  55. Գրավոր արտահայտել մտքերը, դիտարկումներ կատարել, օրագիր վարել; այո
  56. Հաճախել դրամատիկական խմբակ; այո
  57. Բացատրել ընկերներին, թե ինչպես է պետք կատարել ուսումնական խնդիրները, եթե նրանք դժվարանում են; ոչ
  58. Տրամադրել մի շարք ծառայություններ (վերանորոգել հագուստը, օգնել նկարել, օգնել գեղեցիկ սանրել մազերը և այլն); ոչ
  59. Մասնակցել ռազմական խաղերի և արշավների; այո
  60. Մասնակցել սպորտային մրցույթների; ոչ
  61. Մասնակցել ֆիզիկայի օլիմպիադաներ;. ոչ
  62. Մասնակցել մաթեմատիկական մրցույթների, օլիմպիադաների; ոչ
  63. Հաճախել «Բիզնես դպրոց», «Կիրառական տնտեսագիտության դպրոց», «Երիտասարդ կառավարիչ», «Երիտասարդ գործարար» խմբակները; ոչ
  64. Պատրաստել ինքնաթիռների և նավերի մոդելներ, հավաքել ռադիոսարքավորումներ կամ որևէ այլ կոնստրուկցիա; ոչ
  65. Մասնակցել քիմիայի օլիմպիադայի;ոչ
  66. Մասնակցել կենսաբանության օլիմպիադայի;ոչ
  67. Հոգ տանել հիվանդի մասին;այո
  68. Աջակցել ավագ ընկերներին կամ ինքնուրույն կատարել տարածքի տեղագրական հետազոտություն; ոչ
  69. Հաշվետվություններ ներկայացնել պատմության վերաբերյալ և հաճախել պատմական (կամ հնագիտական) խմբակ; ոչ
  70. Հաճախել գրական կամ լեզվաբանական խմբակ;այո
  71. Տիրապետել երաժշտական գործիքների, նկարել, փայտամշակմամբ զբավել.ոչ
  72. Պարապել կրտսեր սովորողների հետ; ոչ
  73. Անընդհատ շփվել տարբեր մարդկանց հետ; այո
  74. Կազմակերպիչ լինել խաղերի և արշավների ժամանակ;ոչ
  75. Զբաղվել սպորտային խմբակում; ոչ
  76. Հաշվետվություններ ներկայացնել ֆիզիկայի նոր հայտնագործությունների մասին, կազմակերպել «ՈՒՀԱ»-ի (КВН-ի) մրցույթներ ֆիզիկայից; ոչ
  77. Կազմակերպել մաթեմատիկական մրցույթներ; ոչ
  78. Մասնակցել երիտասարդ տնտեսագետների մրցույթներին; ոչ
  79. Հաճախել տեխնիկական ստեղծագործության խմբակ; այո
  80. Մասնակցել, օգնել ավագներին կազմակերպել «Քիմիան մեր շուրջը» երեկույթներ; ոչ
  81. Իրականացնել փորձարարական աշխատանքներ կենսաբանությունից; այո
  82. Հաճախել սանիտարների խմբակ;ոչ
  83. Մասնակցել աշխարհագրական կամ երկրաբանական արշավների; այո
  84. Մասնակցել հայրենիքում կազմակերպվող արշավների; այո
  85. Սցենարներ գրել գրական երեկույթների համար; այո
  86. Այցելել թատրոն, թանգարաններ, ցուցահանդեսներ; այո
  87. Պարապել կրտսեր եղբայրների և քույրերի հետ.ոչ
  88. Նվերներ նվիրել, որոնք պատրաստված են սեփական ձեռքով; այո
  89. Ուսումնասիրել ռազմագիտությունը; այո
  90. Մարզել կրտսերներին սպորտային խմբակներում: ոչ
  91. Ամենից շատ ինձ հաճույք է պատճառում…ստեղծագործելը

Ա. Իմ աշխատանքի դրական գնահատականը;

Բ. Այն բանի գիտակցությունը, որ դու գտնվում ես ընկերներիդ շրջապատում;

Գ. Այն բանի գիտակցությունը, որ աշխատանքը լավ է արված:

  1. Սպորտի մեջ կցանկանայի լինել…

Ա. Հայտնի խաղացող;

Բ. Մարզիչ, ով մշակում է խաղի մարտավարությունը;

Գ. Թիմի կողմից ընտրված ավագ:

  1. Լավագույն ուսուցիչները նրանք են, ովքեր…

Ա. Ունեն անհատական մոտեցում;

Բ. Ստեղծում են կոլեկտիվում մթնոլորտ, որտեղ ոչ ոք չի վախենում արտահայտել իր տեսակետը;

Գ. Ծանոթացնում են սովորողներին առարկայի լրացուցիչ թեմային:

  1. Ես չեմ սիրում այն ուսուցիչներին, ովքեր…

Ա. Չեն թաքցնում այն փաստը, որ որոշ սովորողներ իրենց դուր չեն գալիս.

Բ. Առաջացնում են մրցակցության ոգի;

Գ. Ենթադրում են, որ իրենց առարկան ամենահետաքրքիրն է և ամենալավը:

  1. Ես ուրախ եմ, երբ իմ ընկերները…

Ա. Օգնում են ուրիշներին, երբ առիթ է լինում;

Բ. Միշտ հավատարիմ են և հուսալի;

Գ. Ինտելեգենտ են և ունեն տարբեր հետաքրքրություններ:

  1. Լավագույն ընկերներ եմ համարում նրանց, ովքեր…

Ա. Հաշվի են նստում իմ կարծիքի հետ;

Բ. Կօգնեն դժվար պահին;

Գ, Գիտեն ավելի շատ, քան ես:

  1. Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…

Ա. Հասել են մասնագիտական հաջողության;

Բ. Տարբերվում են բարյացակամությամբ ու բարեմտությամբ;

Գ. Կարող են օգնել աշխատանքի մեջ:

  1. Ես կուզենայի լինել…

Ա. Ընկերության ղեկավար;

Բ. Կոլեկտիվի սովորական անդամ;

Գ. Որակավորում ունեցող մասնագետ:

  1. Երբ ես փոքր էի, սիրում էի…

Ա. Երբ ինձ գովում էին;

Բ. Խաղեր խաղալ ընկերներիս հետ;

Գ. Ուսման մեջ առաջընթացը:

  1. Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…

Ա. Խոչընդոտների եմ հանդիպում նպատակիս հասնելու ճանապարհին;

Բ. Երբ կոլեկտիվում վատանում են ընկերական հարաբերությունները;

Գ. Երբ ինձ քննադատում են ուսուցիչները:

  1. Ես կցանկանայի, որ դպրոցը ավելի ուշադրություն դարձներ…

Ա. Անհատական կարողությունների զարգացմանը;

Բ. Սովորողների այն որակների բարելավմանը, որոնց օգնությամբ նրանք կարող են մերվել մարդկանց հետ.

Գ. Սովորողներին սովորել սովորեցնելուն:

  1. Ես չեմ սիրում կոլեկտիվներ, որոնցում…

Ա. Խիստ կարգապահություն է;

Բ. Մարդը կորցնում է իր անհատականությունը ընդհանուրի մեջ;

Գ. Հնարավոր չէ դրսևորել ինքնուրույնություն:

  1. Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…

Ա. Անհոգ արձակուրդի համար;

Բ. Ընկերներիս հետ շփման համար;

Գ. Հոբիի և ինքնակրթության համար:

  1. Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…

Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;

Բ. Աշխատում եմ բարյացակամ մարդկանց հետ;

Գ. Իմ աշխատանքը ինձ բավարարում է;

  1. Ես սիրում եմ, երբ…

Ա. Ինձ գնահատում են;

Բ. Հաճելի ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ;

Գ. Բավարարվածություն եմ զգում իմ կատարած աշխատանքից:

  1. Եթե իմ մասին գրեին դպրոցի կայքում, ես կուզենայի, որ…

Ա. Ինձ գովեին իմ կատարած աշխատանքի համար;

Բ. Հաղորդեին, որ ինձ ընտրել են ղեկավար պաշտոնում;

Գ. Գնահատեին այն գործը, որ ես կատարել եմ:

  1. Ես ավելի լավ կսովորեի, եթե ուսուցիչները…

Ա. Իմ նկատմամբ ունենային անհատական մոտեցում;

Բ. Կազմակերպեին բանավեճեր ինձ հետաքրքրող թեմաներով;

Գ.Ավելի շատ տեղեկություններ տրամադրեին մեծերի մասնագիտական գործունեությունից:

  1. Չկա ոչինչ ավելի վատ, քան…

Ա.Անձնական արժանապատվության նկատմամբ ոտնձգությունը;

Բ. Ընկերների կորուստը;

Գ Միշտ անհաջողություն կրել նպատակին հասնելու ճանապարհին:

  1. Ամենից շատ ես գնահատում եմ…

Ա. Անձնական հաջողությունը;

Բ. Թիմային աշխատանքը;

Գ.Գործնական (պրակտիկ) արդյունքներ:.

  1. Ես հավատում եմ, որ մարդկանց մեծ մասը…

Ա.Ձգտում են անձնական հաջողության;

Բ. Ուրախ են աշխատել թիմում/կոլեկտիվում;

Գ.Իրոք-որ լավ են կատարում իրենց աշխատանքը:

  1. Ես չեմ տանում…

Ա. Վեճերը և գժտությունները;

Բ.Մարդկանց, ովքեր իրենց ավելի բարձր են դասում ուրիշներից;

Գ. Յուրաքանչյուր նոր բանի քննադատությունը:

  1. Ես կուզենայի…

Ա. Առաջացնել ուրիշների հիացմունքը;

Բ. Օգնել ուրիշներին ընդհանուր գործի մեջ;

Գ. Որ ինձ շրջապատող մարդիկ ճանաչեին ինձ որպես բազմագիտակ անձնավորություն:

  1. Ես սիրում եմ, երբ ուսուցիչը…

Ա.Պահանջկոտ է;

Բ.Դյուրըմբռնելի է սովորողների համար;

Գ. Հեղինակություն ունի:

  1. Ապագա մասնագիտության համար ես կցանկանայի որ…

Ա.Լինի մասնագիտական աճի հնարավորություն;

Բ.Որոշումներն ընդունվեն համատեղ.

Գ. Ինքնուրույն աշխատեի խնդիրների լուծման վրա:

  1. Ես կցանկանայի գիրք կարդալ…

Ա.Հայտնի մարդու կյանքի մասին;

Բ. Մարդկանց հետ շփվելու արվեստի մասին;

Գ. Ինչ-որ գործնական ձեռնարկ, օրինակ` «Արա ինքդ»

  1. Եթե ես ունենայի երաժշտական ունակություններ ես կցանկանայի լինել…

Ա.Մենակատար;

Բ. Խմբավար;

Գ. Երգահան:

  1. Ազատ ժամանակը ես մեծ հաճույքով եմ անցկացնում…

Ա. Դեդեկտիվ ֆիլմեր դիտելով;

Բ. Ընկերներիս հետ զվարճանալով;

Գ.Իմ հոբբիով զբաղված լինելով;

  1. Դպրոցական երեկույթի ընթացքում ես մեծ հաճույքով…

Ա. Կմասնակցեի որևէ մրցույթի;

Բ. Ինքս կկազմակերպեի որևէ մրցույթ և կվարեի այն;

Գ. Կհորինեի մի հետաքրքիր մրցույթ:

  1. Ինձ համար կարևոր է իմանալ…

Ա. Ինչպես հասնել նպատակին;

Բ. Ինչպես ներգրավել ուրիշներին իմ նպատակին հասնելու համար;

Գ. Ինչպես կյանքում ընտրել նպատակները:

  1. Մարդը պետք է աշխատի այնպես, որ…

Ա.Ամենից առաջ լավ կատարի իր աշխատանքը;

Բ. Ուրիշները ուրախ լինեն;

Գ. Կարիք չլինի ձևափոխել իր աշխատանքը:

Posted in Uncategorized

հանրահաշիվ 6.10.22

2.ա) y=xD(y) = (-∞; +∞)բ)y=3x-4D(y)= (-∞; +∞)գ) y = x²D(y) = (0; +∞)դ) y = 3x² – 6x +1D(y) = (-∞; +∞)ե) y = 1D(y) = (-∞; 0)v(0; +∞)զ) y = 4/x-1 + 2D(y) = (-∞;0) v (1; +∞)3.ա) y = [x]D(y) = (0; +∞)բ) y = | x – 2 |D(y) = (0 ;+∞)գ) y=(x-2)²D(y) = (0; +∞)դ)Y=X²-1/X+1D(y)= (-∞; +∞) ե) y= |x|/xD(y) = (-∞; 0)v(0; +∞)զ) y= 5/|x| – 2 D(y) = (-∞; +∞)4ա) y = √x-1 D(y) = (1;+∞)բ)y= √x+1 D(y) = (-1; +∞)գ).y=√2x-1 D(y)=( 0;+∞)դ) y= x²-9/x²-4 D(y)+(-∞; -2)v(-2;2) v (2; +∞)ե) y=1/√3x+5 D(y) (1; + ∞)զ) y= x2 + x/x4D(y) (-∞;+∞)

Posted in Uncategorized

Future tense

A. Choose the correct option. 1. I will to be a teacher when I grow up.

. 2.He’ll go to space when he grows up

. 3. She won’t be a vet when she grows

. 4. In the future, cars will fly.

 5.  .Robots won’t do our homework for us.    

B. Correct the following sentences.  Write the correct version in the box. 1.  I think my brother will to be a football player because he is very good at football.

   2.  I think my best friend will be an IT professional because she loves working with computers.  3. I think my sister won’t be a vet because she’s scared of animals.  4.  I think I won’t be a doctor because I don’t like studying.  5. I think we’ll go to university when we finish school.   

Posted in Uncategorized

Արվեստի ազդեցությունը մարդու վրա

,,Յուրաքանչյուր երեխան նկարիչ է: Խնդիրն այն է, թե ինչպես մնալ նկարիչ, երբ մեծանանք,,- ասում էր Պիկասոն:Նա նկատի չուներ, որ մենք բոլորս պետք է արհեստավարժ նկարիչ լինենք, նա նկատի ուներ, որ մենք պետք է երկրպագենք արվեստը, պահենք այն մեր կյանքին մոտ, որպեսզի կյանքում առաջ շարժվենք:

Արվեստը, ցանկացած ձևով, կարող է մարդկանց հույզեր պարգևել, որոնք կարող են բարձրացնել նրանց ոգին և նրանց ավելին դրդել, քան երբևէ: Եվ սա է պատճառը, որ արվեստը կարևոր է մեր առօրյա կյանքում: Այն արվեստով, որով մենք շրջապատված ենք, լինի դա նկար, երաժշտություն կամ նույնիսկ տեսանյութեր, կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր տրամադրության և հույզերի վրա:
Posted in Uncategorized

դաս 4

Ամրակալ

Ամրակալը օգտագործում ենք, որպեսզի քիմիական ամանեղեն տաքացնելու համար չպահենք մեր ձեռքում։ Կարող ենք ամրացնել ամրակալի վրա։

Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ — Մանե Մկրտչյանի բլոգ

Քիմիական ամանեղեն

Քիմիական ամանեղենը նրա համար է, որպեսզի սպիրտերը կամ ուրիշ նյութեր լցնենք ամանեղենի մեջ։

Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ | Միլենա Մանուչարյան

Սպիրտայրոց

Սպիրտայրոցով եռացնում և գոլոշացնում ենք նյութերը։

Ամրակալ, փորձանոթներ և սպիրտայրոց – Էդգար Սարգսյանի բլոգ

Posted in Uncategorized

դաս 4

Գործնական  աշխատանք`  Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ: 
 Գրեք  բոլոր  սարքավորումների  անունները և նրանց կիրառումը:                              Ամրակալ`
Картинки по запросу Քիմիական ամանեղեն
Քիմիական ամանեղեն`
Картинки по запросу Քիմիական ամանեղեն
Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի  կառուցվածքը  և  նյութերի  տաքացումը  սպիրտայրոցի  վրա¦: 

Картинки по запросу Քիմիական սպիրտայրոց

Սպիրտայրոցի կառուցվածքը`1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)2. սկավառակով խողովակ3. բամբակե պատրույգ4. թասակՀեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է: Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:Հիշե՛քՉի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհիպատճառ դառնալ: Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.պարզապես պետք է ծածկել թասակովԲոցի կառուցվածքը

Картинки по запросу քիմիական նյութերից հոտ քաշելը

Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասումածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառե- լանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գո- տում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբերեն, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում : Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:Տնային աշխատանք`սովորել`էջ 12-17Отправить по электронной почтеНаписать об этом в блогеОпубликовать в TwitterОпубликовать в Facebook

Posted in Uncategorized

ԴԱՍ 2

Աշխատելու  ընդհանուր  կանոնները.1.         Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները2.         Քիմիայի  կաբինետում  պիտի  աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում  է  սնունդ  ընդունել3.         Աշխատանքային  սեղանը  պիտի  մաքուր  պահել, չպիտի  լինեն  ավելորդ  առարկաներ, որոնք  տվյալ  աշխատանքին  չեն  վերաբերվում4.         Աշխատանքը  ավարտելուց  հետո  մաքրեք  և  կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը5.         Խստիվ  արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին, ձեռքերով  վերցնել  նյութերը, փորձել  նյութերի  համը:Քիմիական  նյութերի  հետ  վարվելու  կանոնները.Փորձեր  կատարելու  համար  դուք  օգտագործելու  եք  տարբեր  նյութեր, որոնք  գտնվում  են  փակ  տարաներում, իսկ  հեղուկ  նյութերը  փակ  անոթներում:1.         Փորձեր  կատարելու  համար  վերցրեք  նյութերի  փոքր  բաժիններ: Պինդ  նյութերից  սովորաբար  պահանջվում  է  թեյի  գդալի  ¼  չափ, իսկ  հեղուկներից` 1-2 մլ:2.          Նյութերից  վերցնելու  ժամանակ  ամանների  խցանները  սեղանի  վրա  դրեք  շրջված, այսինքն  այն  մասով, որը  չի  մտնում  ամանի  մեջ:3.         Մի թողեք  նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից  նմուշ  վերցնելուց  հետո  ամանի  բերանը  փակեք  և  դրեք  տեղը4.         Չօգտագործված  նյութերը  չի  կարելի  հետ  լցնել  մաքուր  նյութի  վրա, այլ  լցրեք  այդ  նպատակների  համար  հատուկ  նախատեսված  անոթի  մեջ:5.         Օգտվեք  միայն  այն  նյութերից, որոնց  վրա  գրված  են  անունները  և  որոնք  դրված  են  ձեր  սեղանի  վրա:6.         Պինդ  նյութերը  ամանից  վերցրեք  միայն  չոր  գդալիկով  կամ  փորձանոթով: Մինչև  նյութերը  փորձանոթի  մեջ  յցնելը`  ստուգեք  կոտրված  չէ  արդյո՞ք  փորձանոթի  հատակը  կամ  ճաքած  չէ՞ արդյոք:7.         Փորձեր  կատարելիս  միշտ  օգտագործեք  մաքուր  լաբորատոր  ամանեղեն:Նախազգուշացումներ1.Աշխատելիս  նյութերը  չթափեք  ձեռքերին  և  հագուստին, հատկապես  հիմքերը  և  թթուները:2.Փորձանոթում  լուծույթը  տաքացնելիս  կամ  եռացնելիս  անհրաժեշտ  է  օգտվել  բռնիչից: Փորձանոթի  բերանը  չի  կարելի  պահել  ոչ  իր  և  ոչ  էլ  լաբորատորիայում  ներկաների  կողմը:3.Մի  թեքվեք  դեմքով  դեպի  փորձանոթի  բերանը, որտեղ  եռում  է  լուծույթը, այն  կարող  է  ցայտել  ձեր  դեմքին:4.Նյութերի  հոտը  որոշելու  նպատակով  չի կարելի անոթը  մոտեցնել  դեմքին, այլ  ձեռքի  ափով  շարժում  կատարեք  անոթի  բերանից  դեպի  քիթը:5.Թթուները  ջրով  նոսրացնելիս (հատկապես  խիտ  ծծմբական  թթուն) հիշեք  հետևյալ  կանոնը, պետք  է  թթուն  բարակ  շիթով  դանդաղ  լցնել  սառը  ջրի  մեջ  խառնելով:     Առաջին  օգնություն. 1. Առաջին  օգնությունը  ցույց  տալ  միայն  ուսուցչի  կամ  լաբորանտի  մասնակցությամբ:2.   Մաշկի  կամ  հագուստի  վրա  թթու  թափելիս`  այդ  տեղը  լվացեք  ջրի  շիթով  2–3 րոպե  այնուհետև  մշակեք 2–3 %-անոց          նատրիումի  հիդրոկարբոնատի (խմելու  սոդայի)  կամ  ամոնիակի  լուծույթով:3.    Մաշկի  կամ  հագուստի  վրա  ալկալու  թափվելիս  անմիջապես  այդ  տեղը  լվացեք  մեծ  քանակով  ջրով, հետո  բորաթթվի   
       կամ  քացախաթթվի  1–2%-անոց  լուծույթով, վերջում  թրջոց  դրեք   կալիումի  պերմանգանատի  1–2%-անոց  լուծույթով:Отправить по электронной почтеНаписать об этом в блогеОпубликовать в TwitterОпубликовать в Facebook

Posted in Uncategorized

Հաշվետվություն ապրիլ 13 ից 17 ը

  • Անուն, ազգանուն՝  Լեվոն Վարդանյան
  • Դասարան՝ 6-7 դասարան
  • Տեսադասեր՝ ըստ դասացուցակի
    Բոլորը՝ Մաթեմատիկա, Մայրենի, Անգլերեն, պատըմություն, ռուսերեն և բնագիտություն
  • Առարկայական նախագծեր (նշել, որ նախագծին եք մասնակցում) ես չեմ հիշում
  • Ընտանեկան նախագծեր (նշել, որ նախագծին եք մասնակցում) ես չեմ հիշում
  • Ընտանեկան մարմնամարզություն(նշեք, եթեիրականացնումեք )
    այո
  • Ինքնակրթություն (նշեք, ինչ եք կարդում)
    Կարդում
     եմ տարբեր գեղարվեստական և ռուսական գրքեր:
  • ոչ
Posted in Uncategorized

Անհատական ուսումնական պլան

Անուն, ազգանուն՝ Լևոն Վարդանյան
2․ Դասարան՝ 6/7
3․ Տեսադասեր՝ ըստ դասացուցակի՝

Մաթեմատիկա, Մայրենի, Անգլերեն, պատմություն, ռուսերեն, բնագիտություն և մեդիակրթություն:
4․ Առարկայական նախագծեր (նշել, որ նախագծին եք մասնակցում)

Ես չեմ մասնակցում։

5․ Ընտանեկան նախագծեր (նշել, որ նախագծին եք մասնակցում)

Ես չեմ մասնակցել։

6․ Ընտանեկան մարմնամարզություն (նշեք, եթե իրականացնում եք)

Այո։

7․ Ինքնակրթություն (նշեք, ինչ եք կարդում)

Կարդում եմ հանրագիտարան եւ արկածային գրքեր:

9․Լրացուցիչ կրթություն (երաժշտություն, սպորտ, օտար լեզուներ և այլն)

այո- յոգա, գերմաներեն, գիտահանրամատչելի հոլովակներ։

10․Այլ աշխատանք (նշեք ինչ եք անում)

Նկարչություն: