Posted in կենսաբանություն 9

Դաս 1

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:

Օրգանական նյութեր

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում:

Օրգանական նյութեր են.

1. Ճարպերը՝ կենդանական և բուսական,

2. Ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են,

3. Գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները,

4. Մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները,

5. Բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինը, կերոսինը,

Անօրգանական նյութեր

Անօրգանական նյութեր, անօրգանական միացությունը քիմիական միացություն է, որը չունի ածխածին։Այնուամենայնիվ, նյութերի տարբերակումը օրգանականի և անօրգանականի հստակ սահմանված և համաձայնեցված չէ։Տարբեր տեսակետեր կան այդ թեմայի շուրջ: Անօրգանական քիմիան ուսումնասիրում է անօրգանական միացությունների հատկությունները։ Անօրգանական նյութերը բաժանվում են երկու խմբի՝ պարզ նյութեր և քիմիական միացություններ։

մետաղներ 

ոչ մետաղներ 

ամֆոտեր պարզ նյութեր

ազնիվ գազեր

Հիդրոֆիլ նյութեր

Հիդրոֆիլություն, ջրասիրություն, ջրի նկատմամբ նյութի խնամակցությանը բնորոշող հատկություն, որը պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Հիդրոֆիլությունը լիոֆիլության (որևէ հեղուկի նկատմամբ նյութի խնամակցությունը բնորոշող հատկությունների) մասնավոր դեպք է։ Հիդրոֆիլության չափը մարմնի մակերևույթի և ջրի մոլեկուլների միջև կապի էներգիան է։

Հիդրոֆիլ են

 Կարբոնատները,

 Սուլֆատները, 

Սիլիկատները

 Կավը

Մետաղների օքսիդները

Հիդրոֆոբ նյութեր

Հիդրոֆոբություն, ջրավախություն, ջրի նկատմամբ նյութի խնամակցությանը բնորոշող հատկություն է, պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Հիդրոֆոբութունը լիոֆոբության (որևէ հեղուկի նկատմամբ նյութի խնամակցությունը բնորոշող հատկությունների) մասնավոր դեպք է։

Հիդրոֆոբ են

Ճարպերը

Մոմերը

Ծծումբը

Գրաֆիտը

Leave a comment