Գարեգին Նժդեհը ծվել է 1886 թվականի, հունվարի 1-ին՝ Ռուսական կայսրությունում, Երևանի նահանգի Նախիջևանի գավառիԿզնուտ (այժմ՝ Կյուզնուտ) գյուղում։ Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողնում ուսումը և ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906 թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907թվականին վերադառնում է Հարավային Կովկաս։
Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942 թ-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943 թ-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան, «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան)։
1944 թ-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա։ Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա։ Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները («Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը»)։ Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ… Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին…» — գրում էր Նժդեհը
1944 թվականի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ։ Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու համար, 1944 թ-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։ Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946 թ-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948 թ-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944 թ-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։ Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։
1947 թ-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունեության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։
այն, թե ինչպես է Ալբեր Քամյուն ներկայացնում առասպելը, ինձ համար շատ նյարդայնացնում է, թույլ տվեք բացատրել: Առասպելն ինքնին մի մարդու մասին է, ով շատ անգամ խաբում է մահը և աստվածների կողմից պատժվում է, որ հավերժ քար գլորում է սարը: Առասպելը Քամյուի կողմից դիտվում է որպես այլաբանություն կյանքի մասին, որ կյանքն ինքնին նման է կլոր ժայռը սարը հրելով և այն ընկնելու, և անհեթեթ է, որ այն նույնիսկ գոյություն ունի: Էկզիստենցիալիզմում այս աբսուրդի պատասխանը 3 բան է, կամ ընդունիր այն և եղիր անընդհատ տառապանքի մեջ, ինքնասպանություն գործիր և վերջապես դրա համար քո սեփական իմաստը կերտես: Կարծում եմ, որ այս գաղափարը գերդրամատիզացիայի ձև է, քանի որ այն, ինչ ես մտածում եմ կյանքի մասին, պարզապես կարող եմ դա անհնարին լինել ինչ-որ իմաստով, և ոչ թե անհնարինություն, ինչպիսին անսահմանությունն է, բայց մի բան, որը, ընդհանուր առմամբ, մեր ծրագրում չէ, որպեսզի կարողանանք նույնիսկ գիտակցել: Ես հավատում եմ, թե ինչու է դա Խնդիրը տեղի է ունենում իմ համոզմամբ, որ կա Աստված, և Աստված ցանկանում էր ստեղծել ամենակատարյալ բանը, որը ոչինչ չէր, որպեսզի իրական ոչնչություն լիներ, պետք է լիներ որևէ բան, ընդհանրապես որևէ բան: մենք բոլորս Աստծո անցանկալի զավակներն ենք:
Նարցիսի առասպելը շատ յուրահատուկ է: քանի որ ինձ համար սա հասարակության և հիմնականում ամերիկյան մշակույթի սկիզբն էր, ինչպես մենք գիտենք, թույլ տվեք ասել, թե ինչ նկատի ունեմ դրանով: ինչու ես չեմ պատրաստվում նշել իրական հոգեբանական խանգարումը, քանի որ այն շատ է տարբերվում բուն առասպելից, առասպելն ինքնին այն մասին է, թե ինչպես է այս մարդը, ով սիրահարված է իր սեփական անձին, նայում է, որ ինքն իրեն սպանում է, և դա կամ խեղդվում է կամ խեղդվում: սովամահ լինելը ավելի խորը իմաստն ակնհայտ է, քանի որ այստեղ ոչ միայն թվում է, որ հիմնական հաղորդագրությունն այն է, որ լավը կամ պարզապես ենթադրվում է, որ ուժ է տալիս, և դա այն է, ինչ ժամանակակից հասարակությունը ստեղծվել է այն գաղափարից, որ բարոյապես առաջադեմ լինելը, քան մյուսները, փորձելով լավագույնս լինել ինքնասիրահարված: բայց դա ինքնին նարցիսիզմի ակտ է, քանի որ նրանք փորձում են իրենց հասարակության մեջ դրսևորել որպես նորմալ և գործող անձնավորություն, բայց նորից դա իսկական նարցիսի ձևն է՝ փորձել ցույց տալ սեփական արժանիքներն ու առողջությունը, կարծես դա մեծ նշանակություն ունի:
Ես նստած եմ իմ սենյակում, ողջ բնակարանի աղմուկի կենտրոնում: Լսում եմ, թե ինչպես են շրխկում բոլոր դռները, դրանց աղմուկի պատճառով ես ազատված եմ միայն նրանց ոտնաձայններից, ովքեր անցնում են այդ դռների միջով, անգամ երբ խոհանոցում փակվում է վառարանի դռնակը, ես լսում եմ դա: Հայրս ներս է մղվում իմ սենյակի դռների միջով և անցնում է ետևից քարշ ընկած խալաթը հագին. հարևան սենյակում վառարանից հեռացնում են մոխիրը. Վալլին ընդունարանից բղավելով մեկը մյուսի ետևից բառերը, հարցնում է, թե մաքրվա՞ծ է արդյոք հայրիկի գլխարկը. ինչ-որ մեկի ֆշշոցը, որը ուզում է ընկերենալ ինձ հետ, առաջ է բերում իրեն պատասխանող ինչ-որ ձայնի ճիչ: Բռնակի սեղմումին ենթարկվելով դուռը ճռռում է, ինչպես թարախակալած կոկորդը, հետո բացվելով ոռնում է կանացի ձայնով և վերջապես փակվում է տղամարդու հրոցով, որը ամենից անտանելին է: Հայրը գնում է, հիմա սկսվում է ավելի թեթև, ավելի ցրված, ավելի անհույս աղմուկ, որը գլխավորում են երկու դեղձանիկները: Ես արդեն վաղուց եմ մտածել այս ամենի մասին, դեղձանիկները ինձ հիշեցնում են դա. գուցե արժե մի փոքր բացել դուռը, օձի նման սողալ դեպի հարևան սենյակ և այդպես, մնալով հատակին, լռություն խնդրել իմ քույրերից և աղախնից:
Ես հասկանում եմ այս աշխատանքը ավելի անձնական ձևով, քանի որ այստեղ արտահայտված զգացողությունն ինձ հետ հաճախ պատահում է: այն ձևը, որ յուրաքանչյուր ձայն իմ մարմնում ճռռոց է, և ինչպես ես կցանկանայի օձի պես սահել մյուս սենյակ:
Моя любимая страна это Швеция и вообще все скандинавские страны так как там люди относятся к экономике и просто в целом чувствуют что они мне дают давайте начнем с немного фактов об их истории в эпоху викингов викинги не были варварскими монстрами но они на самом деле купались и были в целом красивы, на самом деле такие красивые мужчины влюблялись бы в них, сражаясь с ними, и им было бы трудно выиграть бой. Погода также моя самая любимая, потому что только снежные и прохладные места самые лучшие.
Одно из моих самых любимых увлечений — смотреть арт-контент и создавать арт-контент. То, что я хотел бы показать вам, это мои стихи. Мне нравится писать стихи, которые не рифмуются, но имеют больше смысла. Воин с травяным мечом Жил-был воин У нее не было оружия, чтобы сражаться У нее был вспыльчивый характер и жажда борьбы борьба с жизнью и всеми ее так называемыми чудесами, чудесами и обещаниями, которые ведут ее ко лжи, от этого она пришла в ярость, но без оружия она только рвет. Она будет ходить по зеленому миру в гневном оцепенении. Она набрасывается на зелень и вырывает ее всю. Все деревья и кусты начинают таять в ее руке из-за нее, они сливаются и превращаются в меч, в травяной меч. Она собиралась снова наброситься, но на этот раз она устала и решила, что гнев и ярость больше не приведут ее ни к чему, но что один выбор дал жизнь мечу, который он прикрепил к руке и стал твердым, как гвозди, но он не был острым. все. Она не знала, почему клинок сделал это только с ней. Жизнь снова пришла, чтобы подразнить ее, но на этот раз она не могла произнести ни слова, ее рот был закрыт мхом, его руки запутались в лозах, все зеленые обещания рая пришли, чтобы наказать жизнь своей собственной ложью. Она стояла на теле самой жизни, держа свой травяной меч и вонзаясь в воздух. Она стояла высоко и могущественно, в ее мести не было мщения, а были только смирение и спокойствие, когда клинок, созданный яростью, стал ее покоем.
Այն դղյակը, որտեղ, իր վիրավոր տիրոջն անօթևան չթողնելու համար, ներխուժեց իմ սպասյակը, ճոխության ու մաղձի այն կուտակումներից մեկն էր, որոնք դարերով խոժոռվում են Ապենինյան լեռներում ոչ միայն տիկին Ռադքլիֆիiii երևակայության մեջ, այլև իրականում։ Ըստ իս այն լքել էին բոլորովին վերջերս և միայն ժամանակավորապես, այնպես որ մենք որոշեցինք հանգրվանել ամենից փոքր ու անշուք սենյակում, որը գտնվում է դղյակի հեռավոր աշտարակներից մեկում։ Սենյակի հարդարանքը ճոխ էր, բայց բավական հին ու մաշված։ Գորգերով ծածկված պատերին բազմապիսի զենք ու զրահ էր կախված, ինչպես նաև բազմաթիվ ժամանակակից նկարներ՝ ոսկեզօծ շրջանակներով։ Այդ նկարները, որոնք կախված էին ոչ միայն պատերին, այլև նման կառույցների համար անխուսափելի բազմաթիվ խորաններում, չափազանց հետաքրքրեցին ինձ, թեև դրա պատճառը գուցե ինձ մոտ սկսվող տենդն էր։ Արդեն մթնում էր, և ես Պեդրոյին խնդրեցի փեղկերը փակել, վառել անկողնու մոտ դրված աշտանակի մոմերը և ետ քաշել ամպհովանու թավշյա սև վարագույրը։ Եթե ինձ չհաջողվեր քնել, ես գոնե կկարողանայի զբաղվել նկարներով և դրանք թվարկող ու քննող մի փոքր հատորյակով, որը գտել էի բարձիս տակ։ Ես երկար ու կլանված կարդում էի այդ գրքուկր, նույնքան երկար ու ակնապիշ դիտում պատերին կախված նկարները։ Ժամանակն արագ ու աննկատելի էր անցնում՝ շուտով արդեն ուշ գիշեր էր։ Մոմակալի դիրքն ինձ դուր չէր գալիս, և ես, սպասյակիս չարթնացնելու համար, ձեռքս պարզեցի և այն դրի այնպես, որ գիրքն ավելի լավ լուսավորվեր։
Այդ տեղափոխությունը բոլորովին անսպասելի արդյունք տվեց։ Բազմաթիվ մոմերի լույսն ընկավ մինչ այդ աննշմարելի մի խորանի մեջ, որն առաջ քողարկված էր ամպհովանու սյուներից մեկի ստվերով։ Պայծառ լույսի տակ երևաց մի նկար, որը ես մինչ այդ չէի տեսել։ Դա մի դեռատի, կանացի փթթումի շեմին կանգնած աղջկա դիմանկար էր։ Մի հպանցիկ հայացք նետելով այդ նկարին, ես հապճեպ փակեցի աչքերս։ Սկզբում ինքս էլ չհասկացա, թե ինչու այդպես վարվեցի։ Հետո, փակ աչքերով պառկած, գտա պատճառը։ Ես պարզապես ուզեցել էի ժամանակ շահել, համոզվել, որ իմ տեսողությունն ինձ չի խաբել, սանձել երևակայությունս հանուն ավելի սթափ ու վստահ հայացքի։ Քիչ անց նորից ուշադիր նայեցի նկարին։ Այս անգամ ես չէի կարող և չէի էլ ուզում կասկածել, որ ճիշտ եմ տեսնում։ Մոմերի ցոլքը կտավի վրա ցրել էր այն քնկոտ ընդարմացումը, որն աստիճանաբար բթացնում էր զգայություններս, և իսկույն արթնացրել էր ինձ։ Ինչպես արդեն ասացի, դա մի դեռահաս կնոջ դիմանկար էր։ Նրա գլուխը և ուսերը պատկերված էին այն զարդանկարային եղանակով, որը հիշեցնում էր Սալլիի սիրած կանացի գլխիկների ոճը։ Թևերը, կուրծքը և նույնիսկ լուսափայլ մազերն ասես ձուլված լինեին այն անորոշ, բայց խորը ստվերին, որը կազմում էր նկարի հիմնագույնը։ Ոսկեզօծ ձվաձև շրջանակն առատորեն զարդարված էր մավրիտանական հյուսքով։ Նկարը հիրավի անգերազանցելի էր որպես կերպարվեստի կատարյալ նմուշ։ Բայց ոչ նկարչի վարպետությունը և ոչ էլ պատկերված դեմքի երկնային գեղեցկությունը չէին կարող այդպես խորն ու հանկարծակի ցնցել ինձ։ Բացառվում էր նաև, որ իմ կիսարթուն երևակայությունը կենդանի կին պատկերացրած լիներ։ Նկարի ուրվագիծը, ոճը, շրջանակը պիտի որ իսկույն ցրած լինեին նման տպավորությունը, ավելի ճիշտ, պետք է ընդհանրապես կանխած լինեին այն։ Մի ամբողջ ժամ, երևի, ես անցկացրի այդ մասին խորհելով, թիկնած իմ բարձին, և հայացքս նկարին հառած։ Վերջապես, գտնելով այդ անսովոր ազդեցության գաղտնիքը, ես գոհունակությամբ ետ ընկա անկողնուս մեջ։ Նկարի հմայքը նրա կատարյալ շնչավորության մեջ էր, որը սկզբում ցնցեց, ապա շփոթեցրեց, ընկճեց ու ահաբեկեց ինձ։ Խորին երկյուղածությամբ ու ակնածանքով լցված, ես մոմակալն իր նախկին տեղը դրի։ Վերացնելով այդպիսով իմ խռովության պատճառը, ես իսկույն դիմեցի նկարները մեկնաբանող գրքույկին։ Գտնելով ձվաձև դիմանկարի համարը, ես կարդացի հետևյալ տարօրինակ ու առեղծվածային պատմությունը։
«Նա անզուգական գեղեցկությամբ օժտված մի օրիորդ էր, նույնքան հմայիչ, որքան և զվարթ։ Ձախորդ եղավ այն օրը, երբ նա տեսավ ու սիրեց նկարչին և դարձավ նրա կինը։ Նկարիչը համառ էր, անզիջում ու մոլեռանդ և արդեն պսակված էր Արվեստի հետ։ Աղջիկն օժտված էր անզուգական գեղեցկությամբ, հմայիչ էր, զվարթ և ասես հյուսված լիներ լույսից ու ժպիտներից։ Եղնիկի պես կայտառ մի էակ էր նա և սիրում ու գուրգուրում էր ամեն բան — ատելով միայն իր ախոյան Արվեստը, սոսկալով միայն վրձնից, երփնապնակից և նման չարագուշակ պիտույքներից, որոնք խլում էին իրենից իր սիրելիին։ Ինչպիսին պիտի լիներ ուրեմն իր սարսափը, երբ մի օր նրան հայտնի դարձավ, նույնիսկ իր ջահել կնոջը դիմանկարելու նկարչի ցանկությունը։ Բայց նա խոնարհ ու հնազանդ կին էր և երկար շաբաթներ նստեց բարձր աշտարակներից մեկի մութ մի սենյակում, ուր գունատ կտավը լուսավորվում էր միայն վերևից ծորացող դալուկ լույսով։ Նկարիչն անզուսպ էր ու քմահաճ և բոլորովին հափշտակված էր իր գործով, որը երկար ժամեր ու օրեր էր տևում։ Ստեղծագործ մոլությամբ տարված, նա չէր ուզում տեսնել, որ մենավոր աշտարակի դժգույն լույսը հյուծում է իր կնոջ մարմինն ու հոգին, և բոլորն էին դրա վկան, բացի նկարչից։ Իսկ նրա կինը շարունակ ժպտում էր և չէր տրտնջում, քանի որ զգում էր, որ նկարիչը (անդին լայն ճանաչում ունեցող) ինքնամոռաց հաճույք է ստանում իր գործից, պատկերելով իրեն այդքան սիրող, սակայն օրեցօր նվազող ու հանգչող էակին։ Եվ իրոք, նրանք, ովքեր տեսել էին կտավը, շշուկով էին խոսում այն ապշեցուցիչ նմանության մասին, որը, հաստատելով կատարման հմտությունը, միևնույն ժամանակ վկայում էր նկարչի անհուն սերը դեպի նա, ով նկարում արդարև պատկերված էր անօրինակ ներշնչանքով։ Սակայն հետո, երբ գործն արդեն իր ավարտին էր մոտենում, ոչ ոք այլևս իրավունք չստացավ աշտարակ մտնել, իսկ նկարիչը, աշխատանքի մարմաջով բռնկված, սակավ էր հայացքը պոկում կտավից նույնիսկ իր կնոջը նայելու համար։ Նկարիչը չէր ուզում տեսնել, որ կտավին դրած իր երանգները նա խլում է դիմացը նստած էակի այտերից։ Վերջապես, շատ շաբաթներ անց, երբ վրձնի սոսկ մեկ հարված էր մնացել շուրթերին և մի նուրբ երանգ աչքի մոտ, տիկնոջ հոգին նորից, մոմի բոցի պես, մի պահ բռնկվեց։ Հենց այդ պահին էր, որ վրձինը քսվեց կտավին, վերջին երանգը գտավ իր տեղը, և նկարիչը, զմայլված իր գործով, մի պահ անշարժացավ կտավի առաջ։ Հետո նա հանկարծ գունատվեց, երերաց ու, բացականչելով՝ «Հիրավի սա ինքը կյանքն է», կտրուկ դարձավ սիրելիի կողմը — ՆԱ ՄԵՌԱԾ ԷՐ»։
Այս աշխատանքում Էդգար Ալան Պոն փորձում է տարբերություն դնել արվեստի և կյանքի միջև, բայց ես կարծում եմ, որ դա շատ դժվար է անել որպես նկարիչ, քանի որ որպես նկարիչ` դուք պետք է կարողանաք տեսնել, թե ինչպես է արվեստը մշտապես օգտագործվում հաղորդակցության և կյանքը հասկանալու համար: Դա նշանակում է, որ տարբերությունը գրեթե չկա: Մոնոմանիան այս պատմության մեջ նույնպես այնքան էլ ակնհայտ չէ այն ձևով, որով ես տեսնում եմ, որովհետև իսկական մոնոմանիան ոչ թե կյանքը զոհաբերելն է, այլ զոհաբերել մահը, այն է, երբ դու իսկապես նվիրվում ես մի բանի:
Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`
1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,
2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:
Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:
Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:
Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.
1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:
2.Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ:
3.Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:
4.Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:
Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:
Թեմատիկ հարցեր և խնդիրներ
1․Ինչպիսի՞ շարժում են կատարում ազատ էլեկտրոնները մետաղե հաղորդչում, երբ այն անջատված է գալվանական էլեմենտից:
չեն շարժվում
քաոսային և միաժամանակ ուղղորդված
միայն քաոսային
միայն ուղղորդված
2․Շիկացման թելիկով հոսանքի անցման ժամանակ հոսանքի ո՞ր ազդեցությունն է՝ ջերմային, կենսաբանական, քիմիական, թե մագնիսական, նպաստում լուսարձակման առաջացմանը:
3․Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված:
քիմիական
մագնիսական
կենսաբանական
ջերմային
4․Դրական իոնների ուղղորդված շարժման ժամանակ հոսանք կառաջանա, թե՞ չի առաջանա:
5․Ինչո՞վ (ջրով, սովորական կրակմարիչով, թե չոր ավազով) կարելի է հանգցնել հոսանքի աղբյուրին միացված հաղորդչում առաջացած կրակը:
Մեկից ավելի պատասխանի դեպքում դրանք անջատեք ստորակետով:
6․Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը աղաջրի լուծույթում:
էլեկտրոնների
նեյտրոնների
դրական իոնների
բացասական իոնների
7․Ո՞րն է/որո՞նք են նախադասոության ճիշտ շարունակություն(ներ)ը:
Հաղորդալարումէլեկտրական հոսանքի ուղղությունը՝
1) դրական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է 2) բացասական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է 3) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման ուղղությունն է 4) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման հակառակ ուղղությունն է
Տնային առաջադրանք՝ դաս 6 և 7։ Պատասխանել դասգրքի էջ 24-ի 1-5 հարցերին։ Դիտել տեսանյութը և թարգմանել Հրապարակել բլոգներում, հղումն ուղարկել ինձ։
Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ. Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը:
Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային:
Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:
Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:
Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z-ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝
qէլ.=−Z⋅e
Միջուկի լիցքը կլինի՝
qմիջ.=+Z⋅e
Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ:
qp=e=1,6⋅10−19կլ
Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել.
Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z-ին:
Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ:
Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով:
Միջուկի պրոտոնների՝ Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:
A=Z+N, որտեղից՝ N=A−Z
A-ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ:
Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:
Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի:
Էլեկտրական դաշտ
Լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ներկայացնող փորձերից երևում է, որ նրանք ի վիճակի են միմյանց վրա ազդել տարածության վրա: Ընդ որում, որքան մոտիկ են էլեկտրականացված մարմիններն, այնքան ուժեղ է նրանց միջև փոխազդեցությունը:
Նմանատիպ փորձեր կատարելով անօդ տարածության մեջ, երբ պոմպի միջոցով անոթի միջից օդը դուրս էր մղված, գիտնականները համոզվեցին, որ էլեկտրական փոխազդեցություն հաղորդելու գործին օդը չի մասնակցում:
Լիցքավորված մարմինների փոխազդեցության մեխանիզմն իրենց գիտական աշխատանքներում ներկայացրեցին անգլիացի գիտնականներՄ. Ֆարադեյը և Ջ. Մաքսվելլը: Նրանց ուսմունքի՝ մերձազդեցության տեսության համաձայն, լիցքավորված մարմիններն իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որի միջոցով էլ իրագործվում է էլեկտրական փոխազդեցությունը:
Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:
Մեր զգայարանների վրա այն չի ազդում, հայտնաբերվում է հատուկ սարքերի օգնությամբ:
Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են.
1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:
2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է:
Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝Fէլ:
Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն ըստ ՆյուտոնիII օրենքի հավասար է a=Fէլm, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է:
Էլեկտրական դաշտը կարելի է գրաֆիկորեն պատկերել ուժագծերի օգնությամբ:
Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:
Նկարում պատկերված են կետային լիցքերի և լիցքավորված թիթեղների էլեկտրական դաշտի ուժագծերը:
Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:
Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
Բերե°ք հաղորդիչների օրինակներ։
Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ
Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը
Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։
Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։
Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։
Ո՞ր լիցքն են անվանում տարրական։
Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։
Ինչպե՞ս են դրանք առաջանում։
Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։
Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։
Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։
Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։
Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։
Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։
Տանը՝ Գրել էջ 14 հարցեր՝ 1-6, էջ 16 հարցեր՝ 1-5, էջ 20 հարցեր՝ 1-6։ Աշխատանքները հրապարակել անհատական բլոգներում և հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։
Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը
Էկելտրաչափերի և էլեկտրացուցերի օգտագործման նպատակն է ցույց տալ էլեկտրական լիցքերը։
Բերե°ք հաղորդիչների օրինակներ։
Բոլոր մետաղները, հողը, աղերի, թթուների և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտարակնության հաղորդիչներ են։ Մարդու մարմինը նույնպես հաղորդիչ է։
Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ։
Մեկուսիչներն այն մարմիններն են, որոնցով էլեկտրական լիցք հաղորդվում։ Օրինակներ՝ Էբոնիտ, սաթ, հախճապակի, ռետին, տարբեր պլաստմասսաներ, մետաքս, կապրոն և այն…
Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։
Էլեկտրական լիցքը հաղորդելով մի մարմնից մյուսին, կարելի է լիցքը բաժանել մասերի, օրինակ՝ կիսել: Դրա համար անհրաժեշտ է 2 միատեսակ էլեկտրաչափ. մեկը՝ լիցքավորված, մյուսն՝ էլեկտրաչեզոք, ինչպես նաև հաղորդիչ՝ մետաղյա ձող՝ էլեկտրամեկուսիչ բռնակով:
Եթե էլեկտրաչափերի գնդերը միացվեն ձողի միջոցով, ապա, ինչպես ցույց է տալիս փորձը, I էլեկտրաչափի լիցքը կբաժանվի 2 հավասար մասի. էլեկտրական լիցքի կեսը I էլեկտրաչափից կանցնի II-ին: Եթե էլեկտրաչափի գնդերը տարբեր չափեր ունենան, ապա լիցքը հավասար չի կիսվի. ավելի մեծ չափեր ունեցող գնդին կանցնի լիցքի ավելի մեծ բաժինը:
Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։
Ոչ, հնարավոր չէ, քանի որ լիցքն ունի բաժանման սահման։
Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։
Իր վրա գտնվող մարմինների համեմատությամբ երկրագունդը հսկա է, հետևաբար, նրա հետ հպման դեպքում լիցքավորված մարմինն իր լիցքը գրեթե ամբողջությամբ կտա երկրագնդին՝ կլիցքաթափվի: Այս երևույթը կոչվում է հողակցում:
Ո՞ր լիցքն են անվանում տարրական։
Ամենափոքր լիցքի բացարձակ մեծությունը անվանում ենք տարրական լիցք։Այն նշանակում ենք e տառով։
Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Էլեկտորնը հայտնաբերել է անգլիացի գիտնական Ջ․ Թոմսոնը 1898 թվականին։
Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով։
Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Բացասական լիցքավորված էլեկտրոնները պտտվում են ատոմի դրական լիցքավորված միջուկի շուրջը։
Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
Դրական լիցքով։
Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
Ատոմում էլեկտրոնների ընդհանուր լիցքը գումարելով ատոմի միջուկի լիցքին, կստանանք 0։ Դա էլ ապացուցում է, որ ատոմը չեզոք է։
Բերե°ք ռադիոակտիվ նյութերի օրինակներ
Ռադիոակտիվ նյութերից է ուրանը։
Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:
Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։
Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում: Դրական իոնները Մայքլ Ֆարադեյը անվանել է կատիոններ, բացասականները ՝ անիոններ:
Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Էլեկտրական դաշտը, դա մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:
Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։
Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:
Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։
Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս կնվազի:
Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով:
Լարումը ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q
Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ) հոսանքի առաջին աղբյուր ստեղծող Ա. Վոլտայի պատվին:
1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:
Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։
Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին:
Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով: Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը չափենք ամպերաչափի օգնությամբ:
Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում R տառով:
Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն: R=ρl/S
Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:
Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:
Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:
Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:
Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R
Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:
Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք: A=Uq A=220.4 A=880Ջ Պատ.՝ 880Ջ
2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք: U=A/q U=1600/4 U=40Վ Պատ՝ 40Վ
3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:
Պատ.՝գ)
4․Որոշեք Երևանից Գորիս ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է: ρ = 0.1 Օմ·մմ²/մ S = 12 մմ² l =240 կմ = 240000մ R =? R=ρ(l/S) R=0,1 * 240000 / 12 = 20 Օմ Պատ.` 20 Օմ
5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է: U =12 Վ R=620 Օմ I=? I=U/R I=12/620 I≈0,018 Ա Պատ.՝ 0,018 Ա
Տանը՝ դաս 11,12, գրել թեմատիկ հարցեր և խնդիրները, հրապարակել անհատական բլոգներում։